Դեկտեմբերին փողի զանգվածի ծավալը ավելացել է 5,2%-ով՝ հասնելով 1127 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում դեկտեմբերի վերջին, նոյեմբերի համեմատ, ավելացել է 55,8 մլրդ դրամով կամ 5,2 տոկոսով և դեկտեմբերի վերջին կազմել է շուրջ 1127 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս դեկտեմբերի վերջին շուրջ 349,4 մլրդ դրամ է կազմել՝ նոյեմբերի վերջի 328 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 164,4 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 151,8 մլրդ դրամի համեմատ։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում 145,6 մլրդ դրամ է կազմել` նոյեմբերի վերջի 134,4  մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 467,5 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 457 մլրդ դրամի դիմաց։

Արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում դեկտեմբերի վերջին, նոյեմբերի համեմատ, կազմել է 41,5 տոկոս:
Միաժամանակ փողի բազմարկիչը դեկտեմբերի վերջին 1,68 է կազմել՝ նոյեմբերի համեմատ ավելանալով 0,13 կետով։ (1 դոլարը 386,85 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img