ՀՀ ՎԿ-ների չտեղաբաշխված շահույթը 2011 թ.-ին նվազել է 34,9%-ով՝ կազմելով 2,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2011 թ.-ի արդյունքում կազմել է շուրջ 2,8 մլրդ դրամ՝ 2010 թ.-ին շուրջ 4,3 մլրդ դրամի դիմաց (34,9 տոկոսի անկում): Այս մասին հաղորդվում է 2011 թ.-ի չորրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ ամփոփագրում:

Ըստ ԿԲ-ի՝ վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտների ծավալը 2011 թ.-ին գերազանցել է 14,9 մլրդ դրամը՝ շուրջ 4,8 մլրդ դրամի տոկոսային ծախսերի դեպքում: Միաժամանակ վարկային կազմակերպությունների ոչ տոկոսային եկամուտները կազմել են 6,2 մլրդ դրամ՝ 8,1 մլրդ դրամի ոչ տոկոսային ծախսերի դեպքում: Արդյունքում, վարկային կազմակերպությունների զուտ տոկոսային եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 10,1 մլրդ դրամ (2010 թ.-ին՝ 8,1 մլրդ դրամ), իսկ զուտ ոչ տոկոսային վնասները՝ 1,9 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի 1,6 մլրդ դրամի համեմատ:

Հնարավոր կորուստներով դեպի պահուստ 10,4 մլրդ դրամի հատկացումների, ինչպես նաև դեպի պահուստ 8,3 մլրդ դրամի միջոցների վերադարձի արդյունքում ՎԿ-ների ձևավորված զուտ հատկացումների ծավալը կազմել է 2,1 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի 1,1 մլրդ դրամի համեմատ:

2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն և 78 մասնաճյուղ: ($1 – 387,31 դրամ է)  –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

IDBank-ն ու Idram –ը զարգացնում են երեխաների ֆինանսական գրագիտությունը

IDBank-ն ու Idram–ը գործարկել են երեխաների ֆինանսական գրագիտությանը նվիրված կրթական նախաձեռնություններ

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img