Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 2011թ.-ին 2.9 մլրդ դրամ է պետբյուջե վճարել, ինչը գրեթե 2.5 անգամ ավելի է նախորդ տարվա ընթացքում վճարած հարկերի ծավալից

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ավելի քան 2,9 մլրդ դրամ է վճարել պետբյուջե` զբաղեցրելով 21-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Չեմ կարող գոհունակությունս չհայտնել 2011 թվականին բանկի հաջողությունների վերաբերյալ: Մեզ հաջողվեց ապահովել բանկային ոլորտում ամենաբարձր շահույթը և, որպես արդյունք, առաջատար հարկատուի դիրքը` Հայաստանի պետական բյուջե փոխանցելով շուրջ 3 միլիարդ դրամ հարկ», – նշել է «Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի»  գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Հաղորդագրության համաձայն՝ ավելի քան 2,9 մլրդ դրամ վճարելով պետբյուջե, բանկը Հայաստանի  բանկային ոլորտի առաջատար հարկատուն է դարձել, միաժամանակ բանկի կողմից վճարած հարկերի ծավալը գրեթե 2.5 անգամ  (աճը` 145%) ավելի է նախորդ տարվա ընթացքում վճարած հարկերի ծավալից:

Ընդ որում, անցած տարվա արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված ուղղակի հարկերը (շահութահարկ,  եկամտահարկ) կազմել են 2.55 միլիարդ դրամ (աճը` 184%), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է և առաջինը բանկերի շարքում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, բանկի ակտիվները կազմել են 179,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 148,7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 30,3 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ ավելի քան 10,4 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 108,1 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 119,8 մլրդ դրամ, իսկ 2011թ.-ի մաքուր եկամուտը՝ ավելի քան 6,6 մլրդ դրամ ($1-388, 20 դրամ):—0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img