NASDAQ OMX Արմենիան փետրվարի 24-ին կհրապարակի լավագույն բանկերի և ներդրումային ընկերությունների անունները 12 13:49

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պարգևատրման արարողություն կանցկացվի բանկերի և ներդրումային ընկերությունների «Բորսայի լավագույն մասնակից 2011» ամենամյա մրցույթի շրջանակներում փետրվարի 24-ին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին NASDAQ OMX Արմենիայի մամուլի կենտրոնից:

Հաղորդագրության համաձայն՝ արարողությունը կանցկացվի NASDAQ OMX Արմենիա բորսայում: Միջոցառման ընթացքում կհայտարարվեն հինգ անվանակարգերում ներդրումային ծառայություններ մատուցող լավագույն բանկերն ու ընկերությունները:

Անվանակարգերի թվում է՝ «Բորսայի լավագույն մասնակից կորպորատիվ արժեթղթերի շուկայում», «Բորսայի լավագույն մասնակից պետական պարտատոմսերի շուկայում», «Բորսայի լավագույն մասնակից արժույթի շուկայում», «Բորսայի լավագույն մասնակից վարկային ռեսուրսների շուկայում»: Հինգերորդ անվանակարգը կհայտարարվի հենց մրցույթի ժամանակ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2012 թվականի փետրվարի 17-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գրանցվել և լիսթինգ են անցել 11 էմիտենտների 12 բաժնետոմսեր և 4 էմիտենտների 5 կորպորատիվ պարտատոմսեր: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img