Sat, 7 February
4.1 C
Yerevan
USD: 377.70 RUB: 4.91 EUR: 445.38 GEL: 140.39 GBP: 512.84

ԶՀԲ-ն նպատակաուղղված է հաճախորդների հետ նոր կորպորատիվ հարաբերությունների ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Զարգացման հայկական բանկի (ԶՀԲ) վարչության նախագահ Կարեն Սարգսյանը չորեքշաբթի լրագրողներին ներկայացրել է բանկի նոր ռազմավարությունը, ինչպես նաև հիմնական ուղղությունները, որոնցով բանկը մտադիր է շարունակել աշխատանքը երկրի բանկային հատվածում:

Նա ընդգծել է, որ բանկն իրեն դրսևորում է նոր որակով՝ ներկայացնելով բանկային նոր ապրանքներ, որոնք ուղղված են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, նոր բիզնես-մշակույթի և նոր կորպորատիվ հարաբերությունների ձևավորմանը, որոնք նպատակաուղղված են լինելու կայուն և հավասարաչափ զարգացմանը: «Աճի նման ռազմավարությունը» կյանքի կկոչվի չորս ուղղությամբ:

Ավանդների աննախադեպ տոկոսադրույքներ

Բանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային հաշիվների բավականին բարձր տոկոսներ՝ դրամով 5-7 տոկոս և արտարժույթով 3-4 տոկոս: Բացի այդ, այս տարվա փետրվարի 15-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բանկն ակցիա է իրականացնում, որի շրջանակներում «Առավելագույն» ժամկետային ավանդատեսակով առաջարկվում են աննախադեպ բարձր տոկոսադրույքներ՝ դրամով 14 տոկոս, ԱՄՆ դոլարով 10 տոկոս և եվրոյով 8 տոկոս:

Բացի այդ, Զարգացման հայկական բանկն իր հաճախորդներին առաջարկում է նաև բազմարժութային ավանդ, որն ունի ոչ միայն գրավիչ տարեկան տոկոսադրույք, այլև թույլ է տալիս ավանդատուներին արժութային տատանումների պայմաններում առանց տոկոսներ կորցնելու մեկ արտարժույթը փոխարինել մյուսով:

Վարկավորման արտոնյալ պայմաններ

Զարգացման հայկական բանկը մտադիր է շուկային առաջարկել նաև վարկավորման նոր պայմաններ: Այսպես, բանկն իր հաճախորդներին առաջարկում է բիզնես-վարկեր մինչև յոթ տարի մարման ժամկետով 21-ամսյա արտոնյալ ժամանակահատվածով: Սարգսյանը պարզաբանել է, որ դա արվում է՝ վարկի սպասարկման գործընթացը հաճախորդների համար դյուրացնելու և բիզնեսը վարելու շրջանակներում միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Անվճար բանկային ծառայություններ

Զարգացման հայկական բանկը զարգացման ռազմավարության շրջանակներում մտադիր է փոքր և միջին բիզնեսի իր հաճախորդների և ֆիզիկական անձանց համար բանկային 14 ծառայություններ դարձնել անվճար: Սարգսյանի խոսքերով՝ այս նորամուծությունը նպատակաուղղված է հաճախորդների ներգրավմանն ու ծախսերի կրճատմանը:

Վարչության նախագահը պարզաբանել է նաև, որ այդ ծառայությունների թվում են միջազգային և տեղական դրամական փոխանցումները, հաշիվների կանխիկացումը, պլաստիկ քարտերի սպասարկումը: «Դրա հաշվին, բնականաբար, փոքր-ինչ կնվազի շահույթը, սակայն այդ ամենը կփոխհատուցվի աճի ծավալների ավելացմամբ», – պարզաբանել է նա:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնում

2011 թ.-ի ընթացքում բանկը մասնաճյուղեր է բացել հանրապետության խոշոր քաղաքներում՝ Վանաձորում և Գյումրիում, ինչպես նաև ԼՂՀ-ում: Վարչության նախագահի խոսքերով՝ այս գործընթացը կշարունակվի 2012 թ.-ին, և նոր մասնաճյուղեր կբացվեն ինչպես Երևանի վարչական համայնքներում, այնպես էլ հանրապետության մարզերում: Այսօրվա դրությամբ Հայաստանում և ԼՂՀ-ում գործում է ԶՀԲ-ի 5 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հունվարին Հայաստանում գրանցվել է 3,8% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ.-ի հունվարը 2025 թ.-ի հունվարի նկատմամբ) կազմել է 3,8%:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է  անփոփոխ՝ սահմանելով 6.5%

2026 թվականի փետրվարի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6,5%

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ.-ի համեմատ աճել է ավելի քան 4,4 անգամ․ Պապոյան

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018թ․ 150 մլրդ դրամից 2025թ․ հասել է 664 մլրդ դրամի, այսինքն՝ աճել է ավելի քան 4,4 անգամ

Հաստատվել են սպաների կողմից հիփոթեքով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները

Սահմանվել են սպայական կազմի զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1.55 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան  են փոփոխվել. Կենտրոնական բանկ

2026 թ.-ի փետրվարի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, հունվարի 30-ի համեմատ, աճել է 0.39 կետով՝ հասնելով 379.03 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img