«ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները հայտարարել են միավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները սկսել են միավորման գործընթացը, տեղեկացրել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

«Գործարքի հիմնական նպատակն այն է, որ հայկական ապահովագրական շուկան ստանում է աննախադեպ խոշոր ընկերություն՝ պրոֆեսիոնալ մեծ ներուժով, որը համաշխարհային և եվրոպական մակարդակի ապահովագրական ծառայություններ է տրամադրելու», – ուրբաթ ասել է նա լրագրողներին:

Նշելով, որ գործարքի ընդհանուր գումարը ձևավորվելու է երկու ընկերությունների ակտիվների գումարից՝ Ալթունյանը ձեռնպահ է մնացել ներկայացնել կոնկրետ թվեր՝ պարզաբանելով, որ մերձեցման գործընթացը նոր է սկսվել:

Նրա խոսքերով՝ «ԻՆԳՈ Արմենիա» և «ԿԱՍԿԱԴ Ինշուրանս» ընկերությունները մոտ են միմյանց ոգով և աշխատանքային պրակտիկայով:

«Սրանք երկու բացառիկ շուկայական ընկերություններ են, որոնք պատվիրված չեն քաղաքական ուժերի կողմից և լոբբինգի չեն ենթարկվում, նրանք ինքնուրույն են ձևավորվել», – ընդգծել է նա:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Ալթունյանը նշել է, որ գործարքն, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2012 թ.-ի առաջին եռամսյակի վերջում:

«Գործընթացը բավականին երկարատև է, շատ բան կա անելու այդ թվում նաև երկկու կայացած ընկերությունների պրակտիկայի, փորձի և աշխատանքային կոլեկտիվների միաձուլման հարցում, ինչպես նաև պետական և կարգավորող մարմինների հետ հարցերի համաձայնեցման շուրջ», – պարզաբանել է նա:

Ալթունյանը նշել է, որ միավորման արդյունքում վերակազմավորված ընկերությունը կձևավորի լայն գործակալական ցանց՝ բարելավված սպասարկմամբ, փորձառու և բարձր որակավորում ունեցող ապահովագրական մասնագետների հմուտ թիմով, ինչպես նաև ամուր համախմբված ֆինանսական հիմքով:

Գործադիր տնօրենի խոսքերով՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում առաջիկա տարում «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը համախմբան նոր գործարքներ չի իրականացնի:

Խոսելով հայկական շուկայի համար ապահովագրական ընկերությունների օպտիմալ թվի մասին՝ Ալթունյանը նշել է, որ «որքան շատ լինեն ընկերություններ շուկայում, այնքան ավելի լավ», սակայն պարզաբանել է, որ «լավ» ընկերություններ:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոսմերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ:

«Կասկադ Ինշուրանս» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թ.-ի հոկտեմբերի 13-ին: Այժմ ապահովագրական ընկերության բաժնետերերն են «Կասկադ Ինշուրանս Հոլդինգ» ՓԲԸ-ն՝ 65 տոկոս մասնաբաժնով և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որին պատկանում է բաժնետոմսերի 35 տոկոսը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img