Տարեվերջին ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 42,5%-ով` հասնելով 774 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2010 թվականի համեմատ՝ 2011 թ.-ի վերջին ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 42,5 տոկոսով՝ հասնելով շուրջ 774 միլիարդ դրամի:

Բանկերի չորրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, 2011թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 1 226,6 միլիարդ դրամ՝ 2010 թվականի ավարտին գրանցված 922,4 միլիարդ դրամի համեմատ:Փաստորեն, մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 61,11 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2011 թվականի վերջին մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 14,4 տոկոս:Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 81,47 տոկոսը կամ 111,3 միլիարդ դրամը բաժին է հասնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը:

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև HSBC-Հայաստան բանկը (մոտ 86,1 միլիարդ դրամ), Հայբիզնեբանկը (79,6 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (69,9 միլիարդ դրամ) և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (62,9 միլիարդ դրամ): Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 80,02%, 73,56%, 54,49% և 43,12%:
Միաժամանակ, որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում փոքր և միջին, ինչպես խոշոր ձեռնարկությունների շրջանում մասնավոր հատվածին վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելից 93,9 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 17,4 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին, HSBC-Հայաստան բանկի մոտ 61,2 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 24,8 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Ընդ որում Հայզբիսնեզբանկի մոտ 37,2 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին 42,5 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Հայաստանում 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ 437 մասնաճյուղերով: –0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img