Վիգեն Բարսեղյան

«Արմբանկս» կայքի այցելուի հարցը

Ձեր կարծիքով՝ բանկերի համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պահուստավորման նորմատիվի փոփոխությունը, որը ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հարցին պատասխանում է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը

«Պահուստավորման նորմատիվի փոփոխությունը կարող է հանգեցնել հայկական բանկերի եկամտաբերության նվազմանը տոկոսադրույքների մարժայի կրճատման հաշվին: Միաժամանակ ներգրաված ավանդներն ամբողջովին դրամով պահուստավորելը կուղեկցվի դրամային ռեսուրսների որոշակի թանկացմամբ: Միաժամանակ մեր կանխատեսմամբ՝ պահուստավորման նոր կարգը չի ազդի վարկային ապրանքների տոկոսադրույքների վրա:

Միաժամանակ մենք կտրուկ տատանումներ չենք ակնկալում տոկոսադրույքների շուկայում, քանի որ պահուստավորման նոր նորմերին դրանց հարմարեցումն ու բանկերի ռեսուրսային բազայի կառուցվածքի փոփոխությունը տեղի կունենա աստիճանաբար:

ՀՀ ԿԲ-ն 2011 թ.-ի դեկտեմբերին փոփոխություններ մտցրեց «Բանկային գործունեության կարգավորում, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» թիվ 2 կանոնակարգում, որի համաձայն՝ բանկերի կողմից արտարժութային միջոցների պարտադիր պահուստավորումն իրականացվելու է բացառապես դրամով: Ավելի վաղ ներգրավված արտարժութային միջոցներից պահուստավորման 9 տոկոսն իրականացվում էր դրամով, իսկ 3 տոկոսն՝ արտարժույթով»:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img