Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2012 թ.-ին դրամական փոխանցումների ծավալների 20%-ոց աճ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2012 թ.-ին դրամական փոխանցումների ծավալների 20 տոկոսանոց աճ է կանխատեսում, ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

«2011 թ.-ին բանկային ողջ համակարգում դրամական փոխանցումների ծավալներրի 11-15 տոկոսանոց ավելացման դրական դինամիկա է նկատվել: Իրավիճակի բարելավումը մեզ շուրջ 20 տոկոսանոց աճի հույս է տալիս», – «ԱՌԿԱ» գործակալությանը մեջբերեցին Խաչատրյանի խոսքերը բանկի մամուլի ծառայությունից:

Նրա խոսքերով՝ այսօր գրեթե բոլոր բանկերը հաճախորդներին գրեթե հավասար պայմաններով միջազգային դրամական փոխանցումների ծառայություն են առաջարկում:

«Շուկան լի է առաջարկներով, հետևաբար նվազում է նաև պահանջարկը: Նման իրավիճակ էր ստեղծվել նաև մեր բանկում 2011 թ.-ին: 2010 թ.-ի արդյունքների համեմատ՝ դրամական փոխանցումների տարբեր համակարգերով ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումների ծավալը նվազել էր 20 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի 6,2 մլրդ դրամի համեմատ», – ասել է նա:

Խաչատրյանը նշել է, որ շուկայում հիմա մրցակցությունը շատ կոշտ է, և հաղթում է նա, ով առաջարկում է սպասարկման ավելի որակյալ մակարդակ:

«Դրա համար հարկավոր է մշտապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, ընդլայնել առաջարկվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև տարբեր միջազգային վճարային համակարգերի հետ գործընկերությունը», – ավելացրել է նա:

Գլխավոր տնօրենի տեղակալի խոսքերով՝ այսօր բանկը միջազգային դրամական փոխանցումներ է իրականացնում այնպիսի համակարգերի միջոցով, ինչպիսիք են «БЫСТРАЯ ПОЧТА»-ն, «MIGOM»-ը, «CONTACT»-ն ու «MONEYGRAM»-ը, «BLIZKO»,-ն, իսկ վերջերս բանկը սկսել է Ռուսաստանից Հայաստան «Գազպրոմբանկ-Էքսպրես» անվանական դրամական փոխանցումներ իրականացրել առանց հաշիվ բացելու:

«Ամենամոտ ժամանակներս բանկը նախատեսում է միանալ ANELIK և UNISTREAM համակարգերին: Բանակցություններ են ընթանում ևս մեկ վճարային համակարգի հետ, որը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում զբաղեցնում է փոխանցումների շուկայի 50 տոկոսը», – տեղեկացրել է Խաչատրյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» 2011 թ.-ին իրականացրել է 272,5 մլրդ. դրամի փոխանցում, որոնցից՝ առանց հաշիվ բացելու՝ 5 մլրդ. դրամի և S.W.I.F.T. համակարգով՝ 267,5 մլրդ. դրամի:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: ($1 – 388,57 դրամ):  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img