Ոսկու գինը ուրբաթ նվազել է դոլարի ամրապնդման ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ օրվա առքուվաճառքի արդյունքում ոսկու արժեքը նվազել է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի աճի ֆոնի ներքո, ինչպես նաև հումքային ապրանքների նկատմամբ պահանջարկի ընդհանուր կրճատման պատճառով, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսն առքուվաճառքի արդյունքում նվազել է 0.7 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1709,8 դոլարի: Նախորդ շաբաթվա ընթացքում ոսկին էժանացել է 3,7 տոկոսով:

ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքն ուրբաթ աճել է՝ 78,80 կետից հասնելով 79,43 կետի նախորդ առքուվաճառքի վերջին Եվրագոտուց ստացված թույլ մակրոտնտեսական տվյալների ֆոնի ներքո, որոնք աջակցեցին ավելի վստահելի ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկին:

Բացի այդ, ոսկու արժեքի վրա լրացուցիչ ճնշում գործադրեցին նավթի նվազած գներն ու համաշխարհային ֆոնդային բորսաներում գրանցված բացասական դինամիկան: Այս ամենի հետևանքով թանկարժեք մետաղն ուրբաթ իրեն դրսևորեց ավելի շատ որպես հումքային ապրանք, այլ ոչ թե որպես ավելի վստահելի ակտիվ:

«Մենք ռիսկային բոլո ակտիվների նկատմամբ պահանաջարկի թուլացում տեսանք», – հայտարարել է Kingsview Financial-ի ավագ շուկայական ռազմավար Մեթ Զեմանը (Matt Zeman), ում մեկնաբանությունը մեջբերում է MarketWatch գործակալությունը: 2011 թ.-ին ոսկու արժեքը գրեթե 10 տոկոսանոց աճ է գրանցել, փետրվարին մետաղն էժանացել է 1,7 տոկոսով:

Այս ամենի արդյունքում մետաղի արժեքի աճի 11-ամյա շրջանը ամենաերկարատևն է՝ համենայն դեպս 1920 թ.-ից: Ոսկու արժեքին աջակցող հիմնական գործոնները շարունակում են մնալ Եվրոպայի պարտքային ճգնաժամն ու տարբեր երկրներում գրանցվող գնաճի արագացումը, իսկ ոսկին ներդրողների կողմից դիտարկվում է որպես ավելի վստահելի այլընտրանք անկայուն արժույթներին և լուրջ տատանումների ենթարկվող ընկերությունների բաժնետոմսերին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img