Զարգացման հայկական բանկն առաջարկում է «Մաքսիմում» նոր ավանդատեսակը՝ 14% տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Զարգացման հայկական բանկը մինչև մայիսի 31-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` խնայողական ավանդ «Մաքսիմում»՝ 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով:

Ըստ տեղեկատվության՝ ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 հազ. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, իսկ առավելագույնը` 50 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Ինչպես նշել է բանկի Հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար Աննա Անանյանը, բանկային համակարգում այսօր նախադեպը չունեցող այս առաջարկի գրավչությունը միայն տոկոսադրույքներում չէ:

Նա պարզաբանել է, որ ավանդատուները պայմանագրի գործողության ողջ ընթացքում  ֆինանսական դժվարություններ ունենալու դեպքում կարող են մասամբ կամ ամբողջությամբ նվազեցնել ավանդի գումարը, որի համար կստանան ավելի բարձր տոկոսագումարներ, քան նախատեսված է բանկում գործող ցպահանջ ավանդների համար:

Ավանդի խզման դեպքում տոկոսագումարի վճարումն իրականացվում է հետևյալ սկզբունքով` եթե ավանդի գումարը նվազեցվում է պայմանագրի կնքման օրվանից 6 ամսվա ընթացքում կամ նվազեցվող գումարը գերազանցում է ավանդի գումարի 50%-ը, ապա տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է ցպահանջ ավանդի համար նախատեսված տարեկան տոկոսադրույք գումարած 2% տարեկան:

Եթե ավանդի գումարի նվազեցումն իրականացվում է պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս հետո և նվազեցվող գումարը չի գերազանցում ավանդի գումարի 50%-ը, ապա տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է ՀՀ դրամի դիմաց` 12%, ԱՄՆ դոլարի` 9% և եվրոյի` 7% տարեկան տոկոսադրույքներով:

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ բանկը 2011 թվականին գրանցել է հաճախորդներից ներգրաված միջոցների աննախադեպ աճ`115 % կամ 11.7 մլրդ ՀՀ դրամ, ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 2.2 անգամ, իսկ ավանդատուների քանակը` 2.3 անգամ:

Անանյանի խոսքերով՝ բանկի ներկայիս մոտեցումները պայմանավորվել են ինչպես 2011-ին արձանագրած ցուցանիշներով, այնպես էլ շուկայում նոր դիրքավորմամբ:

«Մենք հատկապես կարևորում ենք ոչ թե մեր, այլ մեր  հաճախորդներին ավելի շատ եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռելը, նրանց համար առավել հարմարավետ և առավել շահեկան պայմաններ ստեղծելը, և սա քաղաքականություն է», – նշել է Անանյանը:

«Զարգացման հայկական բանկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1990 թ.-ին: Մինչև 1996 թ.-ը բանկը գործել է «Վերականգնման և զարգացման բանկ» անվանմամբ: 10 տոկոսից ավել մասնաբաժնով բանկի բաժնետերերն են Ռուբեն Հայրապետյանը՝ 19,98 տոկոս, Արայիկ Մեխակյանը՝ 16,95 տոկոս, Գրիգոր Թերմենջյանը՝ 16,03 տոկոս: ($1 – 388.87 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img