Sat, 12 July
35.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Ֆիզիկական անձանց դեպոզիտների շուկայում ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաբաժինը 2011թ.-ին աճել է 8,7%-ով՝ հասնելով 9,3%-ի

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը 2011 թ.-ի արդյունքում բարելավել է իր դիրքը ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման վարկանիշում՝ շուկայի այդ հատվածում իր մասնաբաժինը ավելացնելով 8,7 տոկոսով՝ հասցնելով մինչև 9,3 տոկոսի:

«2011 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց իր ագրեսիվ գործունեությունը մանրածախ բիզնեսի տարբեր բնագավառներում և լավացրեց է իր առաջատար դիրքերը ՀՀ բնակչությանը տրամադրվող մանրածախ ծառայությունների շուկայում՝ Ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման վարկանիշում տեղափոխվելով 3-րդ հորիզոնականից 2-րդ հորիզոնական», – «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Արդյունքում, հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 79,5 մլրդ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 35,9 տոկոսով: Ընդ որում ֆիզիկական անձանց միջոցները ավելացել է 28.9 տոկոսով, 2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, հասնելով 47 մլրդ ՀՀ դրամի, իսկ իրավաբանական անձանց դեպոզիտների պորտֆելը՝ 32,5 մլրդ դրամով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, 2011 թ.-ին բանկը լրացրել է իր ծառայությունների և պրոդուկտների շարքը. մշակվել և ներդրվել են նոր քարտային տեսակներ, սպառողական վարկեր, ավտոմեքենայի ներկրման վարկեր, ընդլայնվել է դրամական փոխանցումների համակարգերի շարքը և այլն: Ֆիզիկական անձանց միջոցների հարաբերական աճը 2011 թվականին կազմել է 28.9 %, իսկ բացարձակ աճը` 10.6 մլրդ ՀՀ դրամ:

Միաժամանակ ֆիզիկական անձանց տրամադրած վարկերի ծավալը ավելացել է 44% կամ 15.0 մլրդ ՀՀ դրամով և 2011թ. արդյունքներով կազմել է 48.8 մլրդ ՀՀ դրամ: Այդպիսով ՎՏԲ-Հայաստան Բանկը գրավեց շուկայի զգալի մասը` 12.9% և տեղափոխվեց 2-րդ հորիզոնական: Տարվա ընթացքում վերանայվել և թարմացվել են ֆիզիկական անձանց վարկավորման բոլոր տեսակների պայմանները:

«Բանկի աշխատանքը 2011 թվականին ուղղված էր ոչ միայն ավանդային և վարկային պորտֆելի ավելացմանը և մանրածախ ծառայությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, այլև, նախևառաջ, մանրածախ ծառայությունների շարքի բարելավմանը, իրացման այլընտրանքային տարբերակների զարգացմանը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ ՎՏԲ-Հայաստան բանկը պահպանել է իր առաջատար դիրքերը կորպորատիվ բանկային բիզնեսում` ավելացնելով իր մասը կորպորատիվ հաճախորդների վարկավորման շուկայում մինչև 11%:

Բանկը սպասարկում է կորպորատիվ հաճախորդների բոլոր դասակարգերին, մատուցելով նրանց բանկային համալիր ծառայություններ:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 2004 թ.-ի ապրիլին դարձել է ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100-տոկոսանոց բաժնետերը «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն է: ($1-389.22 դրամ) -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img