«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ամփոփել է եռամյսա հատուկ առաջարկի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/.«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»  ամփոփել է  հաճախորդների կողմից անկանխիկ գործարքների կատարման խթանմանը նպատակաուղղված եռամյսա հատուկ առաջարկի արդյունքները, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ակցիան հայտարարվել էր MasterCard-ի հետ համատեղ, ընդ որում այս տարի առաջին անգամ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» հանդես է եկել որպես բացառիկ գործընկեր:

«Բանկի հարյուրից ավելի հաճախորդներ այսօրվանից կստանան նվերները` թվային տեսաշրջանակներ: Քարտատերերից 52-ը ընտրվել էին անկանխիկ գործարքների քանակի (առնվազն 50 գործարք), մնացած 50-ը` գումարով ամենաշատը կատարված գործարքների (առնվազն 1,000,000 դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ) սկսզբունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անկանխիկ գործարքները պետք է կատարվեին 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում:
2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահավածում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկված կրեդիտ և վճարային քարտերով իրականացվել է ընդհանուր առմամբ 4.9 միլիարդ ՀՀ դրամի անկանխիկ գործարք, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 29%:

«Մեզ համար չափազանց հաճելի էր տեղեկանալ, որ MasterCard-ի ընտրել է հենց  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»` որպես բացառիկ գործընկեր Հայաստանում անկանխիկ գործարքները խրախուսելու և խթանելու համար: Շատ գոհ ենք այս նախաձեռնության հաջողությունից և արձանագրված արդյունքներից», – այս կապակցությամբ ասել է  Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Վերջերս  Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերսկսեց իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ և ՄաստերՔարտերի, ինչպես նաև սկսեց ԱրՔա քարտերի սպասարկումը: Բանկը նաև սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ են ապահովում:

Ի լրումն 53 սովորական բանկոմատների, բանկը նաև սեպտեմբերին գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` «Արաքս» բենզալցման և տեխսպասարկման կայանում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիայի անդամ է: ($1- 391,32 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img