Tue, 3 February
2.1 C
Yerevan
USD: 379.03 RUB: 4.95 EUR: 449.83 GEL: 140.75 GBP: 519.38

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2012 թ. I եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012թ.-ի առաջին եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել՝ 1.HSBC Բանկ Հայաստանը,  2.Անելիք Բանկը, 3.ՎՏԲ Հայաստան Բանկը, 4.Ամերիաբանկը, 5.Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը:

Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշի աղյուսակում 2012 թվականի առաջին եռամսյակում ընդգրկվել է 21 առևտրային բանկ: Հաշվետու եռամսյակում բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը (ԸԱԻ), որը բնութագրում է տեղեկության թիվը, հաշվի առնելով նրա ուղղվածությունը, կազմել է 3411,6՝  2011 թվականի առաջին եռամսյակի համեմատ կրճատվելով 33,2 տոկոսով (բոլոր բանկերի ԸԱԻ-ն 2011 թվականի առաջին եռամսյակում կազմել էր 5105,57): Միաժամանակ, 2011 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ ԸԱԻ-ն կրճատվել է 21,7 տոկոսով (բոլոր բանկերի ԸԱԻ-ն չորրորդ եռամսյակում կազմել է 4355,59):

2012 թվականի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշի առաջատար հինգ բանկերի ընդհանուր ամփոփիչ ինդեքսը աճել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2112,9-ից մինչև 2171,2-ի, իսկ նախորդ եռամսյակի համեմատ ինդեքսն աճել է 2112,7-ից մինչև 2171,2-ի:

Միաժամանակ HSBC Բանկ Հայաստանի ԸԱԻ-ն կազմել է 487,1՝ 2011 թվականի առաջին եռամսյակի 358,8-ի դիմաց և 2011 թվականի չորրորդ եռամսյակի 269,5-ի դիմաց, Անելիք Բանկինը՝ համապատասխանաբար 445,9՝ 41-ի և 220,8-ի դիմաց, ՎՏԲ Հայաստան Բանկինը՝ 425,7՝ 474,5 և 433,2-ի դիմաց, Ամերիաբանկինը՝ 417,9՝ 987 և 838-ի դիմաց և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբինը՝ 394,6՝ 251,5 և 351,3-ի դիմաց:

Ինչպես ցույց տվեցին ընթացիկ եռամսյակում ստացված մամուլի ազդակները, մամուլի վարկանիշում առաջատար դիրքեր զբաղեցնող բանկերի կառուցվածքում 2011թ. համապատասխան եռամսյակի համեմատ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:

Ընդ որում, առաջին տեղը զբաղեցրած HSBC Բանկ Հայաստանը 5 աստիճանով բարձրացել է, իսկ բանկի ԸԱԻ-ն աճել է 35,7%-ով: ԸԱԻ ցատկ է գրանցել նաև ընթացիկ տարում երկրորդ տեղը զբաղեցրած Անելիք բանկը` գրանցելով ԸԱԻ աճ 10,9 անգամ: 2012թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ երրորդ տեղում է ՎՏԲ Հայսատան բանկը, որի ԸԱԻ անկումը կազմել է 10.3%: Ամերիաբանկը առաջին տեղից իջել է մինչև չորրորդ` գրանցելով 57,7 % ԸԱԻ անկում, իսկ առաջատարների հնգյակը եզրափակող Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը 9-րդ տեղից բարձրացել է` գրանցելով ԸԱԻ 56,9% աճ:

HSBC Բանկ Հայաստանը 2012թ. առաջին եռամսյակում, 2011թ. չորրոդ եռամսյակի համեմատ, 7 աստիճանով բարելավել է իր արդյունքները և դարձել մամուլի վարկանիշի առաջատարը: Միաժամանակ բանկի ԸԱԻ-ն աճել է 80,7 տոկոսով:

Դրան հետևող Անելիք բանկը 7 կետով է բարձրացել (ԸԱԻ աճը՝ 2 անգամ). 2012թ. առաջին, ինչպես նաև 2011թ. չորրորդ եռամսյակի տվյալներով երրորդ տեղում էՎՏԲ Հայաստան Բանկը  (ԸԱԻ անկումը 1,7%):

Ամերիաբանկը ԸԱԻ 50,1% անկման պատճառով առաջին տեղից իջել է չորրորդ տեղ:

Առաջատարների հնգյակը եզրափակում է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, որը 12,3 տոկոս ԸԱԻ աճ է գրանցել և պահպանել է իր դիրքը նախորդ եռամսյակի համեմատ:

Նշենք, որ 2011թ. 4-րդ եռամսյակում «ԱՌԿԱ»-ի մամուլի վարկանիշի առաջատարներ են եղել Ամերիաբանկը (ԸԱԻ-ն կազմել է 838,01), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (550,98), ՎՏԲ Հայաստան բանկը (433,17), Առէկսիմբանկը (399,79) և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը (351,31) :

Միաժամանակ, 2011թ. Առաջին կիսամյակում առաջատարներ են եղել Ամերիաբանկը (ԸԱԻ-ն կազմել է 987), Արարատ Բանկը (571,6),  ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (515,2), ՎՏԲ Հայաստան բանկը (474,5) և Ինեկոբանկը (402,4):–0–

Տեղեկատվական արձագանքների ընտրության համար օգտագործվում են ինչպես «Գոլոս Արմենիի», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց Աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ» տպագիր պարբերականները, այնպես էլ տեղեկատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ։ Որպես էլեկտրոնային աղբյուրներ ընտրվել են Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir-ը։
«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին ասվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության մասին փաստացի տեղեկացվածության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշի կազմելիս գովազդային բնույթի տեղեկատվությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ #01(09),  2012 թ.-ի I եռամսյակ» ամփոփագրում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ.-ի համեմատ աճել է ավելի քան 4,4 անգամ․ Պապոյան

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018թ․ 150 մլրդ դրամից 2025թ․ հասել է 664 մլրդ դրամի, այսինքն՝ աճել է ավելի քան 4,4 անգամ

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահին հրավիրել է մասնակցելու  2026 թ.-ին անցկացվող  «Խաղաղության խաչմերուկ»  ներդրումային գագաթնաժողովին

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգային հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել  2026 թվականին

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ամենացածր մակարդակը՝ 2021թ․–ի կեսերից ի վեր․ ՀԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցումՀայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

Հայաստան արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025թ․–ին աճել է 8,6%–ով

Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց փոխանցված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է $1,64 մլրդ՝ 2024 թվականի $1,51 մլրդ-ի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img