Երևանում կկայանա ՎԶԵԲ-ի և SEAF-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ՝ ապրիլի 27-ին, 14:30-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» դահլիճում կհրավիրվի ասուլիս՝ «Միջազգային ֆինանսական հաստատությունները Կովկասում աջակցում են փոքր բիզնեսներին» թեմայով:

ՎԶԵԲ-ը, ՄՖԿ-ն, FMO-ն (Նիդեռլանդական զարգացման բանկը), Առևտրի ու զարգացման սևծովյան բանկը (Black Sea Trade and Development Bank) ներդրումներ են կատարելու Կովկասի Զարգացման Հիմնադրամում: Այս նոր հիմնադրամը կառավարվում է SEAF-ի կողմից, որը հիմնադրամների համաշխարհային կառավարիչ է հանդիսանում:

Ասուլիսի բանախոսներն են ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը և SEAF-ի ղեկավար, Փոքր ձեռնարկությունների աջակցության հիմնադրամի ղեկավար Էսբեն Էմբորգը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img