Հայաստանում դոլարի փոխարժեքն օրվա ընթացքում 1,5 կետի ցատկ է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա բորսայում այսօրվա գործարքներով կազմել է 397,53 դրամ $1 համար՝ աճելով 1,53 տոկոսային կետով երկուշաբթիի առքուվաճառքի համեմատ:
Ինչպես նշեց FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը՝ պատասխանելով  «ԱՌԿԱ» գործակալության հարցին, բորսայում հաշվարկային փոխարժեքի աճը պայմանավորված է եվրոյի վարքագծի վերաբերյալ շուկայի մասնակիցների քաղաքական մտավախություններով, ինչը հանգեցնում է դոլարի նկատմամբ վստահության և պահանջարկի:
Փորձագետը չբացառեց, որ NASDAQ OMX Արմենիայում դոլարի բորսակայան փոխարժեքը շուտով կհասնի $1 դիմաց 400 դրամ հոգեբանական կետին և կպահպանվի այդ մակարդակում մինչև Կենտրոնական բանկի միջամտությունը:
Ըստ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ֆոնդային բորսայի մայիսի 15-ի տվյալների՝ ԱՄՆ դոլարով $2,8 մլն. (1,1 մլրդ. դրամ) 21 գործարք է իրականացվել: Միաժմանակ եվրոյով գործարք բորսայում չի իրականացվել:
Մայիսի 15-ին միջին կշռված փոխարժեքներն են՝ $1 –395,85 դրամ, €1 – 508,71 դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img