Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,66% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում 1,66% է կազմել՝ 2011 թվականի չորրորդ եռամսյակի 2.42%-ի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, 2012 թվականի մարտի 31-ի դրությամբ այդ ցուցանիշով առաջատարն է Ինեկոբանկը, որի ROA-ն առաջին եռամսյակում 4,12% է կազմել՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 3,8%-ի դիմաց:

Հաջորդում է HSBC բանկ Հայաստանը՝ 3,95% ցուցանիշով՝ 4,14%-ի դիմաց, Արարատբանկը՝ 3,64% ցուցանիշով՝ 3,14%-ի դիմաց, Արցախբանկը՝ 3,3%-ով՝ 2,72%-ի դիմաց, և ԲՏԱ Բանկը՝ 3,03%-ով՝ 2,96%-ի դիմաց:

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակն առաջին եռամսյակում կազմել է 9,03%՝ չորրորդ եռամսյակի 12,18%-ի դիմաց:

Այս ցուցանիշով առաջինն է Արարատբանկը՝ 27,19% ցուցանիշով չորրորդ եռամսյակի  19,67% -ի դիմաց, Ինեկոբանկը՝ 23,1%-ով՝ 19,04%-ի դիմաց, HSBC բանկ Հայաստանը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img