ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները 1-ին եռամսյակում ավելացել են 7,7%՝ հասնելով 017,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2012թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում կրճատվել են 84,4 մլրդ դրամով կամ 7,7 տոկոսով՝ մարտի 31-ի դրությամբ կազմելով շուրջ 1 017,5 մլրդ դրամ:
ԿԲ մամուլի ծառայության կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ԿԲ հաշվեկշռի տվյալների համաձայն՝ մարտի վերջին կրճատվել են նաև արտարժութային ակտիվները և մարտի 31-ի դրությամբ դրանք կազմել են մոտ 743,8 մլրդ. դրամ: Արտարժույթով ակտիվներին բաժին է հասել ընդհանուր ակտիվների 73,1 տոկոսը՝ տարեսկզբի 72,7 տոկոսի դիմաց:
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում  բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ արտարժույթով պահանջները կազմել են ավելի քան 144,9 մլրդ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում կրճատվելով 38,7%-ով: ԱՄՀ-ում տեղադրված արժութային ակտիվները մարտի 31-ի դրությամբ կազմել են 77 մլրդ դրամ՝ տարեսկզբի 76,5 մլրդ դրամի դիմաց:
Տրամադրած տվյալների համաձայն՝ վաճառքի համար նախատեսված ԿԲ արտարժութային ակտիվների ծավալը կազմել է ավելի քան 1,6 մլն դրամ՝ չփոխվելով հաշվետու ժամանակահատվածում:
Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսական գործիքներում ԿԲ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 344,9 մլրդ դրամ՝ տարեսկզբի 344,7 մլրդ դրամի դիմաց:
Արտարժույթով կանխիկ դրամական միջոցների ծավալը մարտի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 5,1 մլրդ դրամ (տարեսկզբին 5 մլրդ դրամ): Արտարժույթով ԿԲ այլ ակտիվները մարտի վերջին կազմել են մոտ 850,7 մլն. դրամ՝ կրճատվելով 30,7 տոկոսով:
Դրամով ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 273,7 մլրդ դրամ՝ տարեսկզբի 300,7 մլրդ դրամի դիմաց: Փաստացիորեն հաշվետու ժամանակահատվածում դրանք կրճատվել են 9 տոկոսով:
Հաշվեկշռի տվյալների համաձայն՝ վարկային ներդրումների և հետադարձ ՌԵՊՈ-ով պայմանագրերի ծավալը մարտի վերջին կազմել է 98,5 մլրդ դրամ՝ առաջին եռամսյակում կրճատվելով 24,6 տոկոսով:
Վաճառքի համար հասանելի դրամական ակտիվներով ԿԲ ներդրումները մարտի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 122,6 մլրդ դրամ՝ տարեսկզբի 121,5 մլրդ դրամի դիմաց: ԿԲ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ծավալը մարտի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 44,6 մլրդ դրամ: Դրամով ԿԲ-ի այլ ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 6,3 մլրդ դրամով՝ դառնալով 5,4 մլրդ դրամ:  ($1 – 397,89 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img