Բորսային միջին կշռված փոխարժեքն անցել է հոգեբանական սահմանը և հասել $1 դիմաց 401,95 դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում այսօրվա գործարքներով կազմել է $1 դիմաց 401,95 դրամ՝ մայիսի 18-ի առքուվաճառքի համեմատ ավելանալով 2,45 դրամով:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, հայկական բորսայում մոտակա օրերին դոլարի բորսայական փոխարժեքը  չի բարձրանա $1 դիմաց 403,5 դրամից, իսկ արդեն շաբաթվա վերջին կիջնի մինչև $1-ի դիմաց 400 դրամի:
«Տվյալ կանխատեսումը պայմանավորված է նրանով, որ արդեն այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը միջամտել է արժութային առքուվաճառքին»,- նշեց նա:
«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ այսօր $20 մլն-ի (դրամով՝ ավելի քան 8 մլրդ դրամի) 100 գործարք է իրականացվել:
Վերդյանը ենթադրեց, որ հենց ԿԲ-ն է բավարարել դոլարի բարձր պահանջարկը:
Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, կանխիկ շուկայում դոլարի վաճառքի գինն այս շաբաթ կգտնվի $1 դիմաց 400-405 դրամի միջակայքում:
Մայիսի 22-ին միջին շուկայական փոխարժեքներն են՝ $1 –401,07 դրամ, €1 – 511,93 դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img