Հայկական դրամի արժեզրկումը կարող է մեծացնել վարկառուների ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկումը կարող է մեծացնել վարկառուների ռիսկերը, «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում ասել է «Կոնվերս բանկի» վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքով՝ ազգային արժույթի արժեզրկումը բանկերի համար վտանգներ չի պարունակում, եթե իհարկե բանկը ճիշտ է կառավարում իր արժույթային ռիսկերը: Նրա կարծիքով՝ բանկերի համար ամենամեծ ռիսկն այսօր վարկառուի ռիսկն է:  Եթե բանկը նույն այն արժույթով է տեղաբաշխել միջոցները, որով ներգրավել է, և չունի բաց դիրքեր, ապա որևէ ռիսկ այդ բանկը չունի:

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում ազգային արժույթն արժեզրկվեց 30 դրամով, ինչը բավական մեծ թռիչք է, սակայն զգալի ցնցումներ տնտեսության մեջ չեղան: Ըստ Դավթյանի «փոխարժեքային այս փոփոխությունները տնտեսությունն, այսպես ասած, կլանեց»:

«Կոնվերս բանկի» վարչության նախագահը նշում է, որ միակ խնդիրը հաճախորդի ռիսկն է: Հայաստանում այսօր եկամուտների մեծ մասը դրամային է, արտահանողների թիվը՝ խիստ սահմանափակ: «Մյուս կողմից՝ սահմանափակ են դրամայի վարկերը: Փոխարժեքի բարձրացման պայմաններում դրամային եկամուտներ ունեցող հաճախորդների համար ավելանում են դոլարային վարկերի սպասարկման ծախսերը: Եվ եթե նա նաև «եզրով քայլող» հաճախորդ է, ապա խնդիրը նոր խնդիր է բերելու, և ի վերջո, վարկը դառնալու է ժամկետանց»,- նշում է Դավթյանը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img