ՀՀ ԿԲ-ն վերջին երկու ամիսներին 79 մլն դոլարի չափով ինտերվենցիաներ է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի սկզբից մինչև հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում փոխարժեքային տատանումները հարթելու նպատակով  ՀՀ Կենտրոնական բանկն արժութային շուկայում 79 մլն դոլարի վաճառք է իրականացրել։
Վերջին ամիսների ընթացքում հայկական ֆինանսական շուկայում ամերիկյան արժույթի բարձր պահանջարկ է ձևավորվել, որը պայմանավորված է մի շարք արտաքին և ներքին գործոնների համախառն ազդեցություններով։ Դա որոշակի ճնշում գործադրեց հայկական դրամի փոխարժեքի վրա դեպի նվազում։ Դրամի թուլացման առաջացած միտումի պայմաններում ԿԲ-ն մայիսի սկզբից արժութային ինտերվենցիաներ է իրականացրել համեմատաբար փոքր ծավալներով՝ ազգային արժույթի սահուն արժեզրկում ապահովելով ։
Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վերլուծական բաժնի տվյալների՝ ընդհանուր առմամբ մայիս-հունիս ամիոներին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական արժույթի արժեզրկումը կազմել է 26 տ.կ. կամ 6,7 տոկոսը։ Դա իր հերթին անդրադարձել է ԿԲ արտարժութային պահուստների վրա, որոնք միայն մայիսի տվյալներով կրճատվել են 0,4 տոկոսով։ Ամեն դեպքում, դրամի առկա գնանկումը գնային ճնշման ուժեղացման չի հանգեցրել։ Վերջին 12 ամիսների արդյունքում գների աճի տեմպերը գրանցվել են 0,7 տոկոս մակարդակում։ Պետք է նշել, որ մի շարք փորձագետների կարծիքով, արժութային քաղաքականության շրջանակներում կարգավորիչի  գործողությունները շատ հարցերում արդարացված են, քանի որ փոխարժեքի սահուն արժեզրկման ապահովումը նվազեցնում է կտրուկ փոխարժեքային տատանումների ու պահուստների նվազման հավանականությունը։
Դրա վառ օրինակն է 2009թ.-ի մարտի ցավալի փորձը, երբ հայկական դրամի 66,3 կետով ակնթարթային արժեզրկումը հրահրեց էական գնաճային ռիսկեր և բացասաբար ազդեց երկրի ֆինանսատնտեսական համակարգի վրա։ Այդ ժամանակ ԿԲ-ն փորձում էր նախկին մակարդակում պահել ազգային արժույթի արժեքը և արտարժութային պահուստների զգալի կրճատման կապակցությամբ ստիպված էր հայկական դրամը ազատ նավարկության մեջ թողնել։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img