Fri, 6 February
2.1 C
Yerevan
USD: 377.70 RUB: 4.91 EUR: 445.38 GEL: 140.39 GBP: 512.84

«Էկոտոմատո» ջերմոցային ընկերության շինարարության ֆինանսավորման մեջ ՎՏԲ – Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է $4 մլն.

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Էկոտոմատո» ընկերության ջերմոցային տնտեսության շինարարության ֆինանսավորման մեջ ՎՏԲ – Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է 4 մլն դոլար, հինգշաբթի լրագրողներին ասաց «Էկոտոմատո» ՓԲԸ տնօրեն Արսեն Սանդոյանը։
2011թ.-ի կեսին հիմնադրված «Էկոտոմատո» ՓԲԸ-ն զբաղվում է հոլանդական վարդերի արտադրությամբ։ Ընկերության գործող ջերմոցի տարածքը կազմում է 2 հա, սակայն հաշվի առնելով ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ծաղկի արտադրության մեծ և մշտապես աճող պահանջարկը, ընկերությունը որոշեց  2012թ.-ին կառուցել 3 հա տարածք ունեցող երկրորդ ջերմոցը։
Ըստ Սանդոյանի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ մեկտեղ նախագծի ֆինանսավորմանը 3 մլն դոլար մասնաբաժնով մասնակցում է նաև Արդշինինվեստբանկը։
Նա նշեց, որ միջոցները մասնավորապես կուղղվեն «Dalsem» հոլանդական ընկերությունում հատուկ տեխնիկայի ձեռք բերմանը։
«Էկոտոմատոյի» տնօրենը տեղեկացրեց, որ նոր ջերմոցը թույլ կտա 2,5 անգամ (մինչև 12 մլն տարեկան) ավելացնել արտադրությունը՝ ավելացնելով, որ տվյալ պահին արտադրվում է 9 տեսակ վարդ, մասնավորապես՝  White Naomi, Peni Lane, Red Naomi։
Ըստ նրա՝ նոր ջերմոցի շահագործման հանձնումը նախատեսվում է սեպտեմբերին, արտադրությունը կարտահանվի հիմնականում Ռուսաստան, Հոլանդիա, Շվեդիա, Լատվիա, բանակցություններ են տարվում նաև Ղազախստանի հետ։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը նշեց, որ «Էկոտոմատո» ընկերության հետ համագործակցությունը տարվում է ընթացիկ տարվա սկզբից։
«Ջերմոցների կառուցման և ջերմոցային տնտեսության զարգացման ծրագիրն այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկի համար ռազմվարական է դառնում»,- ասաց նա։
Գուսևն ասաց նաև, որ սա Հայաստանի բանկային շուկայում առաջին նախագծերից մեկն է, երբ ֆինանսավորմանը մասնակցում են մի քանի բանկեր։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև ՀՀ տարածքում «Armenian Card» ՓԲԸ-ի քարտային գործառնությունների համակարգի բաժնետեր:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաստատվել են սպաների կողմից հիփոթեքով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները

Սահմանվել են սպայական կազմի զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները

Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր

Հայաստանում American Express-ի պաշտոնական գործընկեր Ակբա բանկը թողարկել է նոր American Express Gold դեբետային քարտը, որը հաճախորդներին առաջարկում է բացառիկ առավելություններ ճանապարհորդությունների և ամենօրյա գնումների համար

Առաջին գործարքը՝ Հայաստանի ապահովագրական շուկայում․ Grawe Group–ը և C-Quadrat–ը ձեռք են բերել LIGA Insurance–ը

ՀՀ ԿԲ–ն հունվարի 30–ին հաստատել է LIGA INSURANCE ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերումը Grawe Group ավստրիական ընկերության և C-Quadrat Investment Group ներդրումային խմբի կողմից

Հայաստանի ֆինանսական համակարգը 2026թ․–ի հունվարին. դրամավարկային քաղաքականության, վարկային աճի և պարտքի կայունության հավասարակշռություն

Հունվարին Հայաստանի ֆինանսական համակարգը զարգացել է նախկինում սահմանված մակրոտնտեսական և դրամավարկային ուղենիշների շրջանակում

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1.55 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան  են փոփոխվել. Կենտրոնական բանկ

2026 թ.-ի փետրվարի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, հունվարի 30-ի համեմատ, աճել է 0.39 կետով՝ հասնելով 379.03 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img