Դրամի՝ մինչև 20-տոկոսանոց արժեզրկումը պետպարտքի սպասարկման խնդիր չի առաջացնի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սթրես-թեստերի արդյունքում ստացված գնահատականների համաձայն, դրամի՝ մինչև 20 տոկոսով արժեզրկման դեպքում պետական պարտքի սպասարկման հետ խնդիրներ չեն առաջանա, գրում է «168 ժամ» թերթը՝ հղում անելով Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին։

Ինչպես նշվում է հոդվածում, վերջին տվյալների համաձայն, 2011 թվականի վերջին արտաքին պետական պարտքի ծավալը 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 177,5 մլրդ դրամով։ Միաժամանակ, հայկական դրամի փոխարժեքի անկման հետևանքով արտաքին պարտքի մակարդակն աճել է 80 մլրդ դրամով։
Սակայն, Արամյանի խոսքով, հավանական արժութային ռիսկերն արդեն նկատի են առնվել պաշտոնական ռազմավարությունում։
Ըստ նրա, փոխարժեքի փոփոխման հետ կապված որոշ ռիսկեր իսկապես գոյություն ունեն, սակայն, սթրես-թեստերի արդյունքում ստացված գնահատականների համաձայն, մինչև 20-տոկոսանոց արժեզրկման դեպքում պետպարտքի սպասարկման խնդիր չի առաջանա։

Ֆինանսների նախարարի տեղակալն ավելացրել է նաև, որ դրամի երկարաժամկետ արժեզրկումը կհանգեցնի հայկական արտահանման ծավալների մեծացմանը, ինչը, իր հերթին, կնպաստի տնետսության աճին և բյուջեի հարկային մուտքերի ավելացմանը։

Հայկական արժույթը մայիսի սկզբից մինչև հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 26,6 կետով կամ 6,8 տոկոսով (392,06-ից մինչև 418,66 դրամ)։ Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի ամենաբարձր նիշը գրանցվել է հուլիսի 4-ին, երբ միջին շուկայական փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 418,66 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img