Tag: Արամյան

ՀՀ–ի 5,9 մլրդ դոլարի պահուստները ծածկում են ավելի քան 4 ամսվա ներմուծումը․ նախկին ֆիննախը դա անվանել է պաշտպանություն արտաքին ցնցումներից

Հայաստանի 5.9 մլրդ դոլար ծավալով միջազգային պահուստներն ապահովում են ավելի քան 4 ամսվա ներմուծման ծածկույթ և ներկայիս փուլում բավականին հուսալի պաշտպանություն են արտաքին ցնցումներից

Ռուսաստանի սահմանափակումները կարող են դանդաղեցնել Հայաստանում գնաճը, սակայն ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում չի ակնկալվում. նախկին ֆինանսների նախարար

Հայկական ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները կարող են իջեցնող ճնշում գործադրել Հայաստանի ներսում գների վրա, սակայն դա բավարար չի լինի Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի նվազեցմանն անցնելու համար

Հայաստանում 2017 թ.–ին փոխանցումների ծավալը կաճի 4–5 տոկոսով. Ֆինանսների նախարար

Հայաստանում 2017 թ.–ին փոխանցումների ծավալը կաճի 4–5 տոկոսով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն` ամփոփելով տարվա արդյունքները։

Դրամի՝ մինչև 20-տոկոսանոց արժեզրկումը պետպարտքի սպասարկման խնդիր չի առաջացնի. թերթ

Սթրես-թեստերի արդյունքում ստացված գնահատականների համաձայն, դրամի՝ մինչև 20 տոկոսով արժեզրկման դեպքում պետական պարտքի սպասարկման հետ խնդիրներ չեն առաջանա, գրում է «168 ժամ» թերթը՝ հղում անելով Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին։

Հայաստանում տնտեսական աճը տարեվերջին կկազմի 4,8%. Ֆինանսների նախարարություն

Տարեվերջի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,8%, կանխատեսում է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: