Ռուսաստանի սահմանափակումները կարող են դանդաղեցնել Հայաստանում գնաճը, սակայն ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում չի ակնկալվում. նախկին ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները կարող են իջեցնող ճնշում գործադրել Հայաստանի ներսում գների վրա, սակայն դա բավարար չի լինի Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի նվազեցմանն անցնելու համար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ եթե ռուսական սահմանափակումների պատճառով արտահանման համար նախատեսված գյուղատնտեսական ապրանքների մի մասը մնա ներքին շուկայում, առաջարկի աճը կարող է հանգեցնել առանձին ապրանքախմբերի գների նվազման։ Այս էֆեկտի մասշտաբը կկախվի նրանից, թե որքան արագ հայ արտահանողները կկարողանան վերաուղղել մատակարարումները դեպի այլ շուկաներ կամ գտնել այլընտրանքային ուղիներ։

«Կարճաժամկետ հեռանկարում դա անելը հեշտ չէ, ուստի որոշակի իջեցնող ճնշում գների վրա, ամենայն հավանականությամբ, իսկապես ի հայտ կգա», -ասել է Արամյանը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ միայն այս գործոնը բավարար չի լինի դրամավարկային քաղաքականության կուրսը փոխելու համար։ 2026 թ.-ի հունիսին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 5.1%՝ մնալով Կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշից բարձր։ Ընդ որում, կրթական ծառայությունների ոլորտում գնաճը հասել է 8.3%-ի, առողջապահության ոլորտում՝ 3.6%-ի։

Լրացուցիչ ռիսկերը կապված են ռուսական գազի գնի հնարավոր վերանայման, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության, ռուս-ուկրաինական ակտիվ հակամարտության և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև հարաբերությունների հետ։ Այս գործոնները կարող են հանգեցնել էներգակիրների գների աճի և բարձրացնել ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը։

«Ռուսական սահմանափակումներից հնարավոր դեֆլյացիոն էֆեկտը, ամենայն հավանականությամբ, լոկ մասնակիորեն կզսպի գնաճը, սակայն ինքնին հազիվ թե բավարար հիմք դառնա, որպեսզի Կենտրոնական բանկն անցնի տոկոսադրույքների նվազեցմանը», – ասել է Արամյանը։

Նրա գնահատմամբ՝ եթե արտաքին գործոններն  սրեն գնաճը և գնաճային սպասումները, Fitch-ի կողմից կանխատեսվող ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը 0.25 տոկոսային կետով՝ մինչև 6.75%, կարող է հիմնավորված քայլ դառնալ միջնաժամկետ հեռանկարում գնաճը թիրախային մակարդակին վերադարձնելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img