ԵԱԶԲ–ն 2026թ․–ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ–ի 6%–անոց աճ՝ տնտեսական բարձր ակտիվության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի արդյունքներով կաճի 6%-ով, ասվում է բանկի շաբաթական մակրոակնարկում:

«Ակնկալում ենք 2026 թ.–ին բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին», — ասվում է հետազոտության մեջ:

Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար–օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,3%-ով՝ հունվար–հուլիսի 7,7% աճից հետո:

Հիմնական ավանդը դինամիկայում ունեցել է ծառայությունների ոլորտը, որը տարեկան կտրվածքով ավելացել է 12,8%-ով: Աճի բարձր տեմպեր են արձանագրվել նաև շինարարության (24,7%) և արդյունաբերության (7,4%) ոլորտներում, նշվում է ԵԱԶԲ-ի ակնարկում:

Բանկի գնահատմամբ՝ ծառայությունների ոլորտի աճին աջակցել են ՏՏ ոլորտը և բարձր զբոսաշրջային ակտիվության հետ կապված ճյուղերը: Շինարարությանը, բանկի տվյալներով, աջակցել է վարկավորման աճը, այդ թվում՝ հիփոթեքայինը և ներդրումային ակտիվությունը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img