Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 30  սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով, հայտնում է Associated Press-ը:

Նախորդ նվազագույնը գրանցվել էր սեպտեմբերի 2-ին, երբ փոխարժեքը հասել էր 2,2 մլն ռիալի՝ մեկ դոլարի դիմաց: Այսպիսով, մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում իրանական արժույթը դոլարի նկատմամբ էժանացել է ավելի քան 12%-ով:

Իրանական տնտեսությունը երկար տարիներ գտնվում է միջազգային պատժամիջոցների ճնշման տակ: Նրա վրա լրացուցիչ ճնշում են գործադրում ռազմական հակամարտության սկսվելուց հետո սահմանված նոր սահմանափակումները, ինչպես նաև իրանական նավթի մատակարարումների ամերիկյան ծովային շրջափակումը, նշում է AP-ն:

Երեքշաբթի ԱՄՆ վարչակազմը հայտարարել է նաև Իրանից, Հոնկոնգից և Պակիստանից տասը ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ նրանք կասկածվում են Իրանի պաշտպանության նախարարության համար սպառազինությունների և բաղադրիչների գնմանն մասնակցելու մեջ:

Տնտեսական ճնշման ֆոնին շարունակվում են շփումները Հորմուզի նեղուցի հարցով: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունները այս հարցով դարձել են «ավելի լուրջ»: Շփումներում որպես միջնորդ հանդես են գալիս Կատարը և Պակիստանը:

Հորմուզի նեղուցն առանցքային նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար, քանի որ դրանով են անցնում Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի մատակարարումների կարևորագույն երթուղիները:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img