«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Արշավի շրջանակում տնտեսավարողները կարող են ինչպես ներգրավել նոր ֆինանսավորում, այնպես էլ վերաֆինանսավորել այլ ֆինանսական կազմակերպություններում գործող վարկային պարտավորությունները։

Ֆինանսավորումը կարող է ուղղվել հիմնական միջոցների ձեռքբերմանը, շրջանառու միջոցների համալրմանը, կրեդիտորական պարտքերի մարմանը և ընթացիկ ծախսերի կատարմանը։

«Շիրակի մարզը կարևոր դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման, հատկապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և ՓՄՁ ոլորտների ներուժի իրացման տեսանկյունից։ Մարզում գործող բիզնեսին անհրաժեշտ է ոչ միայն հասանելի ֆինանսավորում, այլև դրա առանձնահատկություններին ու դրամական հոսքերին համապատասխանող ճկուն լուծումներ։ «Shirak Restart»-ով առաջարկում ենք մրցունակ տոկոսադրույք, ֆինանսավորման նպատակների լայն շրջանակ, մարման արտոնյալ ժամանակաշրջանի հնարավորություն և մի շարք հավելյալ առավելություններ՝ բիզնեսի զարգացման ու արդյունավետ կառավարման համար։ Ընդ որում՝ վարկային հայտի ուսումնասիրության վճար չի նախատեսվում, իսկ մինչև 36 ամիս մարման ժամկետով վարկերի դեպքում տրամադրման միանվագ վճարը 0% է»,- նշել են Կոնվերս Բանկում։

Վարկերը տրամադրվում են 1 մլն ՀՀ դրամից սկսած՝ 12–120 ամիս մարման ժամկետով։ Ֆինանսավորման առավելագույն գումարը կարող է կազմել գրավադրվող գույքի լիկվիդային արժեքի մինչև 100%-ը։

Վարկի առաջին 36 ամիսների համար գործում է հաստատուն տոկոսադրույք։ Բիզնեսի դրամական հոսքերի կառավարումն առավել ճկուն դարձնելու նպատակով վարկի մայր գումարի մարման համար կարող է տրամադրվել մինչև վեցամսյա արտոնյալ ժամանակահատված։

«Shirak Restart» արշավը ֆինանսավորման հատուկ պայմաններից բացի ներառում է նաև բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ մի շարք բանկային ծառայություններ։

Արշավի շրջանակում առանց վճարի կտրամադրվեն հետևյալ ծառայությունները՝

-նոր ընթացիկ հաշվի բացում և սպասարկում,

-«Ինտերնետ բանկ» համակարգի՝ մեկ օգտագործողի հասանելիություն,

-մեկ Visa Business քարտի տրամադրում և սպասարկում,

-ՀՀ դրամով փոխանցումներ,

-ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Անգլիական ֆունտ ստեռլինգով, ԱՄԷ դիրհամով և Չինական յուանով՝ սահմանված ուղղություններով միջազգային փոխանցումներ։

Հաճախորդները կարող են օգտվել նաև «Converse Markets» արտարժույթի առցանց փոխարկման հարթակից։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img