Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում։ Ծրագրի բոլոր փուլերն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ։

Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 31,5 մլն դոլար և 1,4 մլրդ դրամ։ Տեղաբաշխումն իրականացվել է երեք փուլով՝ «Freedom Broker Armenia»-ի հետ համագործակցությամբ։

«Այսօր մենք առաջին անգամ հայտարարում ենք մեր պարտատոմսերի թողարկման հաջող ավարտի մասին։ Տեղաբաշխումը նույնպես ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ՝ ընդհանուր 35 մլն դոլար ծավալով։ Այս միջոցները մենք ուղղելու ենք «Team»  ընկերությունների խմբի ենթակառուցվածքների զարգացմանը մի շարք ոլորտներում՝ լոգիստիկ, էներգետիկ և այլն», – հայտնել է «Team» ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։

Նրա խոսքով՝ ներգրավված կապիտալը հիմնականում ուղղվելու է կապիտալ ծախսերին։

«Գործառնական ծախսերը մենք ամբողջությամբ ծածկում ենք։ Նոր կապիտալի ներգրավումը հիմնականում կուղղվի էներգետիկ ոլորտին»,  նշել է Եսայանը։

Նա նաև ընդգծեց, որ Team Holding-ի բազմապրոֆիլ կառուցվածքը թույլ է տալիս դիվերսիֆիկացնել ռիսկերը՝ պայմանավորված խմբի ներկայությամբ տարբեր տնտեսական ոլորտներում։

«Շատ ուրախ եմ, որ այսօր կարող եմ հայտարարել՝ ամբողջ ծավալն ամբողջությամբ վաճառված է։ Միջոցների ներգրավման առաջին ցուցիչներից մեկը ընկերությունների հանդեպ վստահությունն է և դրանց թափանցիկությունը՝ սկսած որոշումների կայացումից մինչև լիարժեք հաշվետվողականություն։ Այս տեղեկատվությունը մեզ մոտ ամբողջությամբ բաց է։ Տարիների ընթացքում մենք կապացուցենք, որ մեր ներկայացրած ծրագրերն իրագործելի են», — ասել է Եսայանը։

Նա հիշեցրել է, որ «Team Holding»-ի կազմում ընդգրկված է 10–12 ընկերություն, խումբը բազմապրոֆիլ է, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել և դիվերսիֆիկացնել ռիսկերը։

«Freedom Broker Armenia»-ի տնօրեն Հովակ Հովակիմանն իր հերթին նշել է տեղաբաշխման կարևորությունը հայկական կապիտալի շուկայի զարգացման համար։

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր քայլ էր։ Նման քայլերն ու համագործակցությունը կարող են օրինակ ծառայել այլ կազմակերպությունների համար», – ասել է նա։

Հովակիմյանի խոսքով՝ «Freedom Broker Armenia»-ն մտադիր է նաև հաջորդ տարի ակտիվորեն զարգացնել անդերրայթինգի ուղղությունը։

Նա կարևորել է նաև օտարերկրյա ներդրողների ներգրավումը հայկական կապիտալի շուկա։

 «Այն փաստը, որ մենք կարող ենք միջազգային ներդրող ներգրավել՝ հայկական կազմակերպությունում ներդրում կատարելու համար, արդեն իսկ մեծ քայլ է, քանի որ մենք միջազգային կապիտալ ենք ներգրավում մեր երկիր», – ասաց Հովակիմյանը։

«ԱՌԿԱ» գործակալությունը համաժողովի պաշտոնական  ինֆորմացիոն գործընկերն է։

«Թիմ Հոլդինգ»-ի մասին

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր ու այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել  է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգային  ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարության, հյուրընկալության ոլորտ, գիտագործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։


Freedom Broker Armenia-ի մասին

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ) ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ, արժեթղթերի պահառություն և արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ, որոնց շրջանակում հաճախորդները ստանում են տեղական և միջազգային խոշորագույն արժեթղթերի շուկաներում ուղղակի ներդրումներ կատարելու հնարավորություն՝ մեկ ժամանակակից առցանց հարթակի միջոցով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, ռուբլու և դոլարի փոխարժեքները նվազել են. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ...

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

Փոխվարչապետն ԱՄՀ առաքելության հետ քննարկել է մակրոտնտեսական հարցերն ու բարեփոխումները

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img