ՀՀ–ի 5,9 մլրդ դոլարի պահուստները ծածկում են ավելի քան 4 ամսվա ներմուծումը․ նախկին ֆիննախը դա անվանել է պաշտպանություն արտաքին ցնցումներից

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․  Հայաստանի 5.9 մլրդ դոլար ծավալով միջազգային պահուստներն ապահովում են ավելի քան 4 ամսվա ներմուծման ծածկույթ և ներկայիս փուլում բավականին հուսալի պաշտպանություն են արտաքին ցնցումներից։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ միջազգային պահուստների հուսալիությունը գնահատվում է ոչ միայն դրանց բացարձակ մեծությամբ, այլ հարաբերական ցուցանիշներով, առաջին հերթին, թե քանի ամսվա ներմուծում կարող են ֆինանսավորել։

«Հայաստանի դեպքում ապրանքների և ծառայությունների ներմուծման միջին ամսական ծավալը կազմում է շուրջ 1.4 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ 5.9 մլրդ դոլարի միջազգային պահուստները ապահովում են 4 ամսից ավելի ներմուծման ծածկույթ», – ասել է Արամյանը։

Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ միջազգային պահուստները չեն կարող ծառայել որպես արտաքին անհամամասնությունների  ֆինանսավորման մշտական աղբյուր։

Եթե ընթացիկ հաշվի բարձր պակասուրդը երկար ժամանակ պահպանվի, իսկ արտահանումը, զբոսաշրջային մուտքերը և տրանսֆերտները զգալիորեն նվազեն, ապա նույնիսկ այս մակարդակի պահուստները ժամանակի ընթացքում կարող են սպառվել։

«Ներկայիս փուլում պահուստների նման մակարդակն ապահովում է պաշտպանություն, սակայն այն պայմանով, որ արտաքին ցնցումները չլինեն երկարատև և լայնածավալ», – ընդգծել է նախկին նախարարը։

Fitch Ratings-ի տվյալներով՝ Հայաստանի միջազգային պահուստները 2026 թ.-ի մայիսի վերջի դրությամբ հասել են ռեկորդային 5.9 մլրդ դոլարի՝ Կենտրոնական բանկի կողմից ներքին շուկայում դոլարի գնման շնորհիվ։ Տարվա սկզբից կարգավորողն ձեռք է բերել շուրջ 1.1 մլրդ դոլարի արտարժութային պահուստներ։ Ընդ որում, Fitch-ը կանխատեսում է, որ մինչև 2028 թ.-ը պահուստները ծածկելու են ընթացիկ արտաքին վճարումների 3.6 ամիսը՝ «BB» կարգի վարկանիշ ունեցող երկրների համար 4.5 ամսվա մեդիանային ցուցանիշի դիմաց։ Ոսկին Հայաստանի միջազգային պահուստների կառուցվածքում չի ներառվում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img