Moody’s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական», հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ վերահաստատվել են Բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։

Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը հաջորդել է ՀՀ ինքնիշխան վարկանիշի հեռանկարի՝ «կայուն»-ից «դրական» փոփոխությանը և արտացոլում է երկրի մակրոտնտեսական ու քաղաքական միջավայրի բարելավման վերաբերյալ Moody’s-ի գնահատականը։

Moody’s-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի կառավարության՝ անհրաժեշտության դեպքում բանկային համակարգին և խոշոր բանկերին աջակցելու կարողության բարելավմամբ, ինչպես նաև բանկային ոլորտի գործարար միջավայրի շարունակական ամրապնդմամբ։

Միաժամանակ, գործակալությունը, վերահաստատելով Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը, նշել է, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Բանկը կպահպանի իր ամուր ֆինանսական դիրքերը։

Moody’s-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը հիմնված է Բանկի՝ վնասների կլանման կարողության, ֆինանսավորման կայուն կառուցվածքի, իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակի վրա։

Moody’s-ի հրապարակումը հասանելի է այստեղ:

Conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img