Անցած շաբաթվա ընթացքում դրամի կտրուկ արժևորումը պայմանավորված էր դոլարի արհեստական առաջարկով. թերթ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սահմանադրության օրվան (հուլիսի 5) հաջորդող ուրբաթը ոչ աշխատանքային հայտարարելու գործադիրի որոշումը հանգեցրել է դրամի 8 կետով ամրապնդման, և կարելի է պնդել, որ այդ արժևորումը պայմանավորված էր դոլարի արհեստական առաջարկով և սպեկուլյատիվ սպասումներով, գրում է «Օրակարգ» թերթով:

Այս կամ այն տոնին հաջորդող մեկ կամ երկու օրը ոչ աշխատանքային հայտարարելու կառավարության որոշումներն իրենց ազդեցություն են ունենում ոչ միայն տնտեսության իրական հատվածի, այլև ֆինանսական շուկայի վրա, գրում է թերթը: «Մայիսի մեկնարկած դրամի արժեզրկումը հուլիսի 9-14 ընկած ժամանակահատվածում ոչ միայն կանգ առավ, այլև դրամը կտրուկ արժևորվեց մոտ 2 տոկոսով: Այսպես, եթե հուլիսի 9-ին բանկերի կողմից դոլարի առքի փոխարժեքը 417 դրամ էր, ապա հուլիսի 14-ին այն արդեն 409 էր»,- գրում է թերթը:

Նշված ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 120 մլն և վաճառվել 126 մլն դոլար: Մեկ շաբաթվա ընթացքում բանկերը սովորաբար գնում են միջին 70-80 մլն և վաճառում են 80-90 մլն դոլար:
Հոդվածում նշվում է, որ անցած շաբաթվա առաջին երեք օրվա ընթացքում առանձին բանկերում դոլարի ավելցուկի մասին է վկայում նաև այն, որ միջբանկային շուկայում ընդհանուր առմամբ իրականացվել է 3,7 մլն դոլարի առք և վաճառքի գործարք (հունիսի 25-29-ը գործարքների ծավալը կազմել է 1,7 մլն դոլար):
Հաշվի առնելով ԿԲ նորմատիվների պահանջները՝ ավելցուկը բանկերը վաճառել են բորսայի միջոցով: Անցած շաբաթ « Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում իրականացվել է մոտ 20 մլն դոլարի գործարք: Այդ ծավալի մի մասը, ամենայն հավանականությամբ , ձեռք է բերել ԿԲ-ն:

«Եթե հաշվի առնենք, որ անցած շաբաթվա ընթացքում բորսայում միջին փոխարժեքը եղել է մեկ դոլարի դիմաց 412,6 դրամ հարաբերակցությունը, իսկ ԿԲ-ն հունիսին բորսայում վաճառել է 25,6 մլն դոլար՝ 414 դրամ և 1,6 մլն դոլար՝ 419,44 փոխարժեքով, ապա անցած շաբաթ բորսայից դոլար ձեռք բերելով՝ ԿԲ-ն ամենայն հավանականությամբ, «բավական կլորիկ գումար է աշխատել»,- գրում է թերթը:

Թերթը գրում է, որ թեև ԿԲ-ն միջամտել է արտարժութային շուկային և մեղմել դրամի ամրապնդման գործընթացը, միջամտությունը, այնուհանդերձ, ուշացած էր, ինչի հետևանքով ձևավորվել են դրամի հետագա ամրապնդման սպասումներ՝ տեղի տալով սպեկույլացիաների: Դա է վկայում թերևս այն, որ հուլիսի 9-ին բորսայում միջին փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 418,25 դրամն էր, ապա հուլիսի 10-ին փոխարժեքը կտրուկ փոխվել է և կազմել 415 դրամ՝ մեկ դոլարի դիմաց: Հուլիսի 14-ին բորսայում միջին փոխարժեքը կազմել է 411,5 դոլար՝ մեկ դոլարի դիմաց:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img