Եթե ԱՄՆ-ն ձախողի «ֆիսկալային ընդհատումը», ապա հսկայական վնաս կկրի ողջ համաշխարհային տնտեսությունը. ԱՄՀ գնահատական

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եթե ԱՄՆ-ն ձախողի «ֆիսկալային ընդհատումը», ապա հսկայական վնաս կկրի ոչ միայն ամերիկյան, այլև՝ ողջ համաշխարհային տնտեսությունը:

Միացյալ Նահանգներում աճի տեմպերը դանդաղում են շուրջ 4 տոկոսով, իսկ զարգացած պետություններում՝ ընդհանուր առմամբ 1,5 տոկոսով:

ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Օլիվյե Բլանշարն այս թվերի մասին է խոսել համաշխարհային տնտեսության նոր տեսության լույս տեսնելու կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին: Սակայն այն մասին, թե նման սցենարն ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի և ԲՐԻԿՍ խմբի գործընկերների վրա, նա չխոսեց:

«Ընդհատում» ասելով՝ այս դեպքում նկատի է առնվում ԱՄՆ բյուջեի սեկվեստրացիան 2013 թվականին, որը նախատեսված է ամերիկյան գործող օրենսդրությամբ: Եթե ԱՄՆ կոնգրեսին ու վարչակազմին չհաջողվի կանխել դա նոր փոխզիջումային պայմանավորվածության օգնությամբ, ապա ԱՄՆ-ում բյուջետային ծախսերը հաջորդ տարի կկրճատվեն ավելի քան ՀՆԱ 4 տոկոսով:  Բնականաբար, դա մեծ հարված կլինի առանց այդ էլ ճգնաժամից հազիվ բուժվող  տնտեսության «արգելակներին»: Բավական է ասել, որ Բլանշարի կարծիքով, վերականգնման ներկա տեմպերն էլ «բավական չեն գործազրկության էական կրճատման համար»:

Հարցի համար անմիջական առիթ է հանդիսացել «Վաշինգտոն պոստ»-ում այսօր տպագրված հոդվածը, որի համաձայն ԱՄՆ իշխող դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը վախեցնում է իր մրցակից հանրապետականներին այն իրադարձությամբ, «որը կարող է երկիրը նոր անկման տանել, եթե եկող տարում ընդունելի փոխզիջում չլինի»: Դեմոկրատները պատրաստ են «ֆիսկալային ընդհատման»,- սա թերթի առաջին էջում տպագրված հոդվածի ենթավերնագիրն է:

Հարցին առաջինը պատասխանել էր Հիմնադրամի ֆիսկալային դեպարտամենտի տնօրեն Կառլո Կոտտարելին՝ խոսելով զգուշորեն և առանց կոնկրետ թվեր նշելու: Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ի ֆինանսաբյուջետային ցուցանիշների «սրբագրումն» անհրաժեշտ է, Սակայն Հիմնադրամը կարծում է, որ 2013 թվականին պետք է այն սհմանափակել ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսով: Ըստ նրա, դա այսպես թե այնպես «ուժգին արձագանք» կլինի այն մասին, որ Վաշինգտոնն առանց 4 տոկոսանոց կրճատումների կարգավորում է իր ֆինասնական վիճակը:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img