Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքն աճել է 0,25 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 407,25 դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 27-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 407,25 դրամ՝  հուլիսի 26-ի նախորդ առուվաճառքների ցուցանիշի համեմատ ավելանալով 0,25 կետով։

Ֆոնդային բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ դոլարով 15 գործարք է իրականացվել՝ 2,1 մլն դոլար գումարի չափով (դրամական համարժեքով` շուրջ 875,6 դրամ): Միաժամանակ հուլիսի 27-ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Հուլիսի 27-ի դրությամբ միջին շուկայական փոխարժեքները կազմում են $1 –407,27 դրամ, €1 – 499,60 դրամ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img