ՌԴ-ում, ամենայն հավանականությամբ, կարգելեն արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի բացումը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարությունը Պետդումային է ներկայացրել մի օրինագիծ, որով արգելվում է արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի բացել Ռուսաստանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ մտցնելու մասին» օրինագիծը պատրաստված է ՌԴ բանկային հատվածի զարգացման ռազմավարության շրջանակներում՝ մինչև 2015թ. ժամկետով և պայմանավորվածություններ է ամրագրում, որոնք ձեռք են բերվել ռուս բանակցորդների կողմից՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության կազմում Ռուսաստանի ընդգրկման խորհրդատվությունների ընթացքում։
Օրինագծով ենթադրվում է ՌԴ-ի բանկային համակարգի սահմանումից հանել մասնաճյուղերը։ Ինչպես նաև «արտասահմանյան բանկերի մասնաճյուղեր» արտահայտությունները հանվում են իրենց ստեղծման և գործունեության նկատմամբ արտասահմանյան ներդրումներ և լրացուցիչ պահանջներ ունեցող վարկային կազմակերպությունների պետական գրանցման վերաբերյալ հոդվածներից։

Գործող օրենսդրությամբ նախատեսված է ռուսական բանկային համակարգում արտասահմանյան կապիտալի մասնակցության սահմանափակումը, որը սահմանվում է ՌԴ կառավարության առաջարկով՝ Ռուսաստանի Բանկի հետ համաձայնեցմամբ։

Գործող օրենսդրության համաձայն, Ռուսաստանի տարածքում կարող են գործել դուստր բանկերը, մասնաճյուղերն ու արտասահմանյան բանկերի ներկայացուցչությունները։ Միաժամանակ Ռուսաստանի տարածքում արտասահմանյան ներդրումներով վարկային կազմակերպությունների մասնաճյուղերը գրանցվում են Ռուսաստանի Բանկի կողմից՝ իրենց կողմից սահմանված կարգով։ Ինչպես նախկինում պարզաբանել էր Ռուսաստանի Բանկի վարկային կազմակերպությունների գործունեության և ֆինանսական  կայունացման լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Սուխովը, ներկա պահին մասնաճյուղերը բացելու արգելքն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված դրանց գրանցումների կարգի բացակայության դեպքում։ Տվյալ իրավիճակը, ըստ նրա, պետք է ամրագրվի օրենքի սահմաններում։
Ներկա պահին ՌԴ-ի արտասահմանյան բանկերի մասնաճյուղերը գրանցված չեն։ Արտասահմանյան կապիտալն առկա է ռուսական բանկային հատվածում՝ ռուսական իրավունքով գրանցված դուստր բանկերի ձևաչափով։

Փաստաթղթի բացատրագրում նշվում է, որ մասնաճյուղերի գործողության ռեժիմը տարբերվում է արտասահմանյան բանկերի դուստր ձեռնարկությունների գործողության ռեժիմից, քանի որ արտասահմանյան բանկերի մասնաճյուղերը իրավաբանորեն չեն ենթարկվում ՌԴ-ին։
Այսպիսով, արտասահմանյան բանկերի մասնաճյուղերը կարգավորիչների ամբողջական վերահսկողությանը չեն ենթարկվում, պարտավոր չեն իրականացնել պարտադիր պահուստավորման ֆոնդերին միջոցներ հատկացնելու նորմատիվները, հաշվետվություն տալ Ռուսաստանի Բանկին անմիջապես հաշվապահական հաշվետվության երկու համակարգերում՝ ռուսական և միջազգային, ինչպես նաև ամեն ամիս հաշվետվություն ներկայացնել Ռուսաստանի Բանկին։

Օրինագծի հեղինակները նշում են, որ արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի գործունեության նման առաջնահերթությունները կարող են ռուսական բանկերի մրցունակության նվազման հանգեցնել։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img