Western Union-ը շարունակում է աշխատանքը Սիրիայում, սակայն աշխատում է խափանումներով

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Western Union-ը միակ դրամական փոխանցումների միջազգային համակարգն է, որ գործում է Սիրիայում: Ընկերությունը երկրում տրանզակցիաների ծավալի անկում է գրանցել: Չնայած երկրում տիրող ծանր դրությանը՝ ընկերությունը շարունակում է գործունեությունը, BFM.ru-ին է հայտնել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ավագ փոխնախագահ Ժան Կլոդ Ֆարախը:

«Երկրում տիրող իրավիճակի պատճառով մեր ցանցն անընդհատ խափանվում է ծառայություններ մատուցելիս: Սակայն մենք դեռ աշխատում ենք այդ երկրում»,- նշել է թոփ-մենեջերը:

Western Union-ը գործում է 17 սիրիական քաղաքներում,  մոտավորապես՝ 90 կետերի միջոցով, դրանք են՝ բանկերը, տարադրամի փոխանակման և դրամական փոխանցումների կետերը:

Այժմ նրանք աշխատում են առավոտյան 10-ից մինչև 16:00-ը: «Տիրող անկարգությունների հետ կապված որոշ կետեր կարող են փակվել անվտանգության նկատառումներով: Դա անդրադարձել է մեր բիզնեսի վրա. անցյալ տարվա համեմատ տրանզակցիաները նվազել են»,- ասում է Ժամ Կլոդ Ֆարախը:

Կանխիկացման կետերի մատակարարման հետ կաված իրավիճակը ոչ միշտ է բարենպաստ լինում: «Կան օրեր, երբ կանխիկացումը չի իրականացվում ճանապարհների արգելափակման պատճառով»,- ասել է Western Union-ի ներկայացուցիչը: Ըստ նրա, որպես կանոն, գումարը տրվում է առավելապես տեղական արժույթով: «Մեր գործակալները սիրիական ֆունտեր ունեն, սակայն ամերիկյան դոլարը ոչ միշտ է հասանելի»,- ընդգծել է Ժան Կլոդ Ֆարախը:

Հուլիսի 20-ին ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի վարչությունը տեղեկացրել է, որ սիրիական բանկերում վերջանում են փողերը: Այս հարցի շուրջ հստակ տեղեկատություն չկա: Նախկինում Դամասկոսը տեղեկացնում էր, որ նոր նմուշի ազգային արժույթը տպագրվում է ռուսական «Գոզնակում»:

Ըստ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության տվյալների, գնաճի արագացված տեմպերին զուգընթաց կանխիկացման պակասը բացասաբար է անդրադառնում բնակչության վրա: Ընդդիմության բարեկամ երկրներում նվիրատվություններ են հավաքում: Այսպիսով, հուլիսի 29-ին Սաուդյան Արաբիայում ավարտվել է բարեգործական մարաթոնը, որի ընթացքում հավաքվել է 271,5 մլն ռիալ (72,34 մլն դոլար): Այդ գումարներով Սաուդյան Արաբիայի բնակիչները խոստանում են օգնություն ցուցաբերել այն քաղաքացիներին, ովքեր դեմ են հանդես եկել Բաշար Ասադի վարչակարգին:

Ամերիկյան տվյալների համաձայն, երկու տարի շարունակվող բախումները ստիպել են սիրիական կառավարությանը ծախսել ազգային բարեկեցության հիմնադրամի շուրջ կեսը: Այդ մասին CBS News հեռուստաալիքին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարության և պետական դեպարտամենտի աղբյուրները: Երկու տարի առաջ հիմնադրամի ծավալը գնահատվել էր 5 մլրդ դոլար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img