ԱՄՆ-ի խոշորագույն բորսային բրոկերը NYSE-ում սխալ է ցույց տվել 150 ընկերությունների փոխարժեքը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ խոշորագույն բորսային բրոկերներից մեկի՝ Knight Capital ֆինանսական խմբի, աշխատանքում առաջացած տեխնիկական խափանման հետևանքով Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) առուվաճառք անցկացնող 150 ընկերությունների բաժնետոմսերի գները սխալ են ներկայացվել, հինգշաբթի հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Էլեկտրոնային առևտրի համակարգ ապահովող Knight Capital բորսային ստորաբաժանման խնդիրները սկսվել են չորեքշաբթի առավոտյան առուվաճառքների սկզբում և հանգեցրել տարբեր ընկերությունների բաժնետոմսերի աժիոտաժային պահանջարկի՝ սկսած հսկայական  General Electric –ից մինչև պակաս հայտնի Wizzard Software-ը: Ծրագրային ապահովման այդ արտադրողի բաժնետոմսերի գներն առուվաճառքների ընթացքում ավելացել են գրեթե չորս անգամ:

«Այս առավոտ (չորեքշաբթի) Knight-ի բորսային ստորաբաժանմունքում տեխնիկական խնդիր է տեղի ունեցել, որը կապված է եղել NYSE-ի մոտավորապես 150 ընկերությունների բաժնետոմսերի հետ»,- ասվում է բրոկերի հայտարարության մեջ, որն արդյունքում դադարել է հաճախորդներից պատվերներ ստանալ: Որոշ վերլուծաբաններ նման որոշումն աննախադեպ են անվանել: Էլեկտրոնային առևտրի համակարգում առաջացած խափանման պատճառները մինչև հիմա հայտնի չեն:

Գործակալությունը նշում է, որ հետագայում միջադեպը կարող է քայքայել ներդրողների առանց այդ էլ փխրուն վստահությունը՝ ամերիկյան ֆոնդային հարթակների կայունացման նկատմամբ: Սակայն չորեքշաբթի բորսային ցուցիչներն էական փոփոխությունների չեն ենթարկվել:

Dow Jones արդյունաբերական ցուցիչը կորցրել է 0,25 տոկոս և կազմել 12976,13 կետ: Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը նվազել է 0,66 տոկոսով և կազմել 2920,21 կետ: S&P 500-ի լայն շուկայի ցուցիչը նվազել է 0,29 տոկոսով և կազմել 1375,32 կետ:

Այս խափանումը վերջին շրջանում ԱՄՆ բորսաներում առաջիննը չէ: Այսպիսով, մայիսի 18-ին բորսայում սկսել են վաճառվել Facebook-ի բաժնետոմսերը, որոնց աղմկալի պահանջարկը խափանում առաջացրեց Nasdaq համակարգում: Ըստ բրոկերների, առուվաճառքների մեկնարկի հետ կապված ուշացումը  և այլ տեխնիկական խափանումները բերեցին նրան, որ մի շարք ներդրող-հաճախորդների հայտերը չեն մշակվել բորսայի կողմից սահմանված ժամկետներում:

2010թ.-ի մայիսի վեցին ԱՄՆ-ի առուվաճառքների առաջին երկու ժամերի ընթացքում Dow Jones ցուցիչն անսպասելիորեն նվազեց ավելի քան 9 տոկոսով՝ հասնելով 10000 կետից ցածր նիշի, սակայն այնուհետև կարողացավ հաղթահարել անկման զգալի մասը: Ըստ CNN հեռուստաալիքի տվյալների, այդքան կտրուկ և էական անկման պատճառ կարող էր դառնալ տեխնիկական սխալը կամ համակարգչային խափանումը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img