ԵԿԲ ղեկավարի հայտարարությունից հետո դոլարի աճի ֆոնին ոսկին էժանացել է

ԵՐԵՎԱՆ, 3 օոգոստոսի /ԱՌԿԱ/. ԵԿԲ–ի ղեկավար Մարիո Դրագիի հայտարարությունում եվրագոտու պարտքի ճգնաժամի հետ պայքարում կարգավորիչի որևէ կոնկրետ ծրագրի վերաբերյալ հաղորդումների բացակայությւոնը հինգշաբթի օրվա առուվաճառքի ավարտին հանգեցրեց եվրոյի նկատմամբ դոլարի արժևորմանը և, հետևաբար, ոսկու արժեքի նվազմանը մեկ տրոյական ունցիայի դիմաց 1600 դոլար ցուցանիշից ցածր, վկայում են բորսաների տվյալները, գրում է Փրայմը։

Նստաշրջանի ավարտին Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսը գնի մեջ կորցրել է 1 տոկոս` տրոյական մեկ ունցիայի դիմաց նվազելով մինչև 1590.7 դոլար։ Միաժամանակ չորեքշաբթի դոլարը բարձրացել է եվրոյի նկատմամբ՝ հասնելով 1,2180 դոլարի՝ չորեքշաբթի օրվա  1,2227 դոլարի դիմաց։

Հինգշաբթի Անգլիայի բանկը որոշել է անփոփոխ թողնել բազային տոկոսադրույքը տարեկան 0.5 տոկոս մակարդակի վրա և հաստատել է շուկայից 375 միլիարդ ֆունտ ստեռլինգ ընդհանուր գումարի ակտիվների հետգնումը։ Դրան հաջորդել է Եվրոպական կենտրոնական բանկի համանման որոշումը։ Տոկոսադրույքը պահպանվել է տարեկան 0.75 տոկոս մակարդակում։

Ավելի ուշ, հանդես գալով Մայնի Ֆրանկֆուրտում կայացած մամուլի ասուլիսում, ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին հայտարարել է բաց շուկայում եվրոպական երկրների պարտատոմսերի գնման գործառնություններ անցկացնելու ԵԿԲ պատրաստակամության մասին, սակայն այդ առումով որևէ կոնկրետ հայտարարություններ ներդրողներն այդպես էլ չլսեցին։ Միաժամանակ նախորդ շաբաթ Դրագին հայտարարել է բոլոր ջանքերը գործադրելու մասին արժութային բլոկի պահպանման համար, ինչն առուվաճառքի մասնակիցների կողմից ընկալվել է մեծ ոգևորությամբ և ամրացրել է Կենտրոնական բանկի վճռական գործողությունների վերաբերյալ նրանց հույսերը։
«Նախորդ շաբաթ նա վտանգում էր իր հեղինակությունը` խոստանալով անել անհրաժեշտ ամեն ինչ, և ձախողվեց»,– ասել է Banyan Partners–ի գլխավոր շուկայական ռազմավար Ռոբերտ Պավլիկը (Robert Pavlik), որի մեկնաբանությունը մեջբերում է MarketWatch–ը։

2011 թվականի ոսկու գների աճը կազմել է գրեթե 10 տոկոս։ Արդյունքում մետաղի գնի աճի տասնմեկամյա ժամանակահատվածը ամենաերկարատևն էր, գոնե 1920 թվականից։ 2012 թվականի հուլիսի ընթացքում մետաղի գինն աճել է 0.4 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակում նվազել է 4 տոկոսով։

Ոսկին ներդրողների կողմից դիտարկվում է ոչ կայուն արժույթների և ընկերությունների բաժնետոմսերի լուրջ տատանումների հուսալի այլընտրանք։ Ոսկու արժեքի աջակցության հիմնական գործոնները շարունակում են մնալ ԵՎրոպայի պարտքի ճգնաժամը և տարբեր երկրներում գնաճի արագացումը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img