Հայաստանի բժշկական ապահովագրման շուկան զարգացման իրական հնարավորություններ ունի

«ԱՌԿԱ» գործակալության հարցազրույցը «Նաիրի Ինշուրանս»  ԱՍՊԸ–ի գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հետ

«ԱՌԿԱ». Օրերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Նաիրի Ինշուրանս» ընկերության հետ առողջության կամավոր ապահովագրության մասին պայմանագիր կնքեց, որի շրջանակներում կապահովագրվի ԶՊՄԿ-ի 3,5 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքների (ավելի քան 10 հազար քաղաքացի) առողջությունը: Կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել ստորագրված փաստաթղթի էությունը։

Բաղդասարյան. Հայաստանում արդեն սկսվել է ձևավորվել բժշկական ապահովագրության շուկան, որը տվյալ պահին գտնվում է զարգացման փուլում։ Շատ գործատուներ են դիմում իրենց աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման քաղաքակիրթ միջոցին, որի վառ օրինակն է առողջության ապահովագրումը։ Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը հանդիսանալով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարևոր քայլի է դիմել, որը թույլ կտա իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին օգտվել  բժշկական ապահովագրության ծառայություններից։ «Նաիրի Ինշուրանսը» իր կողմից ապահովագրական ծածկույթի լայն հատված ներառող փաթեթ է առաջարկել։

«ԱՌԿԱ». Ի՞նչ առավելություններ կարող է ստանալ ձեռնարկության աշխատակիցը տվյալ պայմանագրից։

Բաղդասարյան. Եթե աշխատակիցն ու նրա ընտանիքի անդամներն ապահովագրված են, ապա առողջության հետ կապված խնդիրների լուծելու համար բարձրորակ ծառայություն կստանան։ «Նաիրի Ինշուրանս» ընկերության կողմից ապահովագրված անձինք կարող են օգտվել մեր բժիշկ փորձագետների շուրջօրյա խորհրդատվություններից, որոնք նրանց կուղարկեն Հայաստանի և ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած բուժհաստատություն` անհրաժեշտ բուժում ստանալու նպատակներով։ Բժշկական սպասարկման ողջ գործընթացի ընթացքում ապահովագրված անձինք կգտնվեն մասնագետների աչալուրջ հսկողության տակ։ Բուժհաստատություններում մեր հաճախորդներին ընդունում են պատշաճ մակարդակով` անհրաժեշտ ծառայություններ մատուցելով։

«ԱՌԿԱ». Ի՞նչ դրական արդյունք կտա պայմանագիրը գործատուին` ի դեմս ԶՊՄԿ–ի։

Բաղդասարյան. Ցանկացած պատասխանատու գործատու կորպորատիվ կառավարման համակարգ ներդնելիս կարևոր հարց է համարում իր աշխատակիցների խրախուսման մեխանիզմների կիրառումը։  Աշխատանքի արդյունավետության խրախուսման և բարձրացման հարցում առաջնահերթ է համարվում աշխատակցի առողջության հետ կապված խնդիրների լուծումը։ Աշխատողներին հատկացված բժշկական ապահովագրության ծառայություններն այդ խնդիրների լուծման քաղաքակիրթ միջոցն են հանդիսանում, որոնք մինչև տվյալ պայմանագրի ստորագրումը լուծվել են անձնական դիմումների ճանապարհով կամ սուբյեկտիվորեն։ Պայմանագիր կնքելով՝ կոմբինատը ցույց է գործատուի՝ աշխատակիցների առջև ունեցած պատասխանատվության փաստը։

«ԱՌԿԱ». Ապահովագրման շուկայում ամուր դիրք զբաղեցնելով և առաջատար ընկերություն լինելով՝ ինչպե՞ս եք գնահատում այդ պայմանագրի առկայությունը ձեր պորտֆելում։

Բաղդասարյան. Առողջության ապահովագրումը` որպես զարգացող ծառայություն, նոր ազդակ է հաղորդել և ակտիվացրել է ապահովագրական ընկերությունների գործունեությունը։ Գիտակցելով խնդրի կարևորությունը՝ «Նաիրի Ինշուրանսը» նման լիարժեք և պահանջներին համապատասխան համագործակցության փաթեթ է առաջարկել, որն ընտրվել է կոմբինատի կողմից` որպես լավագույն առաջարկ։ Ապահովագրված անձանց կողմից բարձրացված հարցերը ժամանակակից և լիարժեք լուծում կստանան համապատասխան բուժհաստատություններում։ Պայմանագրի բարեխիղճ կատարման պատասխանատվությունը ստանձնելով՝ «Նաիրի Ինշուրանսը» հաստատում է առաջատարի իր դիրքը և պատրաստ է առողջության ապահովագրության ուղղությամբ կորպորատիվ պայմանագրերի լիարժեք սպասարկում ապահովել։

«ԱՌԿԱ». Ի՞նչ ապագա եք տեսնում Հայաստանում բժշկական ապահովագրության համար, ի՞նչ հեռանկարներ ունի այն։

Բաղդասարյան. Կարելի է ասել, որ մեր հասարակության մեջ արդեն ձևավորվել է առողջության ապահովագրման կուլտուրան։ Ապահովագրված անձանց թվի ավելացմամբ այդ կուլտուրան զարգացում կապրի` որակյալ սպասարկման ավանդույթներ ստեղծելով։ Բնական է, որ ծավալների ավելացումը կնպաստի ապահովագրական ընկերությունների խոշորացմանը, կանոնակարգման նոր մեխանիզմների առաջացմանն ու բուժհաստատությունների կողմից առավել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։

Բժշկական ապահովագրման պահանջարկը միշտ եղել է և աստիճանաբար կաճի, ինչին կնպաստի մարդկանց կողմից ապահովագրման նշանակությունը գիտակցելու մակարդակը, ինչպես նաև ապահովագրության մի քանի տեսակների պարտադիր կիրառումը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի 02.04.2026թ. որոշումը՝ վարկային ռիսկի հաշվարկում միկրո, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռների նվազեցման վերաբերյալ, Յունիբանկը վերանայում և բարելավում է վարկավորման պայմանները։

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ

Ակբա բանկի խորհուրդը Սոնա Իշխանյանին ընտրել է Ակբա բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (ապրիլի 20-26)

 Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է բանկային հատվածի ֆինանսական ցուցանիշների հրապարակման, մակրոտնտեսական ինդիկատորների թարմացման և կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ ազդակների ազդեցության ներքո։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 22-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 21-ի համեմատ նվազել է 0.21 կետով՝ կազմելով 372.38 դրամ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ. I եռամսյակում պետբյուջե են վճարել 28,65 մլրդ դրամ

Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետական բյուջե վճարելով ընդհանուր առմամբ 28,65 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img