ՀՀ–ից կապիտալի արտահոսքը դեպի օֆշորային գոտիներ 1993թ.–ից ի վեր կազմել է 2.2 մլրդ դոլար. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ից կապիտալի արտահոսքը դեպի օֆշորային գոտիներ (ԱՊՀ–ից դուրս) 1993 թ.–ից կազմել է 2.2 մլրդ դոլար (6.1 մլրդ դոլարի արտաքին պարտքի 36%), հայտնում է «Ռոսիյսկայա բիզնես–գազետա»-ն` հղում անելով Tax Justice Network (TJN, ““Հարկային արդարության ցանց”) միջազգային հետազոտական կազմակերպության կողմից պատրաստած «Եվս մեկ անգամ օֆշորի արժեքի մասին» (The Price of Offshore Revisited) զեկույցի տվյալներին։

Հետազոտության համաձայն, 1993 թվականից ի վեր Համագործակցության տարածաշրջանից դուրս գտնվող օֆշորային գոտիներ է դուրս բերվել ընդհանուր առմամբ 1 տրլն 194.8 մլրդ։ ԱՊՀ բոլոր երկրների շրջանում կապիտալի ամենափոքր ծավալը դուրս է բերվել Ղրղըզստանից` 0.9 մլրդ դոլար (երկրի` 3.9 մլրդ դոլարի արտաքին պարտքի 23 տոկոսը)։ Կապիտալի արտահոսքն Ադրբեջանից կազմել է մոտ 48 մլրդ դոլար, իսկ Վրաստանից` միայն 4.1 մլրդ դոլար։

Դեպի «օֆշորային արտերկիր», ըստ կապիտալի արտահոսքի, ԱՊՀ առաջատար երկրներն են  Ռուսաստանը` 797.9 մլրդ (երկրի` 385.1 մլրդ դոլարի արտաքին պարտքի 207 տոկոսը), Ուկրաինան` 166.8 մլրդ դոլար (երկրի` 115.9 մլրդ դոլարի արտաքին պարտքի 144 տոկոսը), Ղազախստանը` 138.2 մլրդ դոլար (117 մլրդ դոլարի արտաքին պարտքի 118 տոկոսը)։

Ուզբեկստանից օֆշորային միջոցների արտահոսքը, նույն ուսումնասիրության համաձայն, կազմում է 23 մլրդ դոլար, Թուրքմենստանից` 3.4 մլրդ դոլար, Տաջիկստանից` 3.4 մլրդ դոլար։

Միաժամանակ հետազոտողները նշում են, որ ԱՊՀ երկրներից կապիտալների արտահոսքը դեպի արտասահմանյան օֆշորային գոտիներ 1993 թվականից բազմակի գերազանցում են նրանց բյուջեների ու ֆինանսական այլ պարտավորությունների ընթացիկ մակարդակը, ինչն իր հերթին վկայում է այդ երկրներում ինչպես օրենսդրական, այնպես էլ տնտեսական խնդիրների մասին, որոնք խթանում են բիզնեսի արտահոսքը դեպի օֆշոր։

Ինչ վերաբերում է օֆշորային «հասցեներին»` ԱՊՀ–ից դուրս բերված կապիտալների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Կիպրոսին, Լյուքսեմբուրգին, Նիդեռլանդներին (ներառյալ Կարիբյան ավազանի հոլանդական ինքնավարությունները), Բրիտանիայի Վիգինյան կղզիներին, բրիտանական Մեն, Հերնսի, Ջերսի և Կայմանյան կղզիներին։

Պարբերականը նաև ընդգծում է, որ դեպի ԱՊՀ երկրներ, այդ թվում` դեպի Ռուսաստան,  հիմնական ներդրողների թվում կրկին օֆշորային երկրներն ու տարածքներն են, ուր մասնակիորեն վերաներդրվում են նախկինում ԱՊՀ–ից դուրս բերված կապիտալներ։ Օրինակ, դեպի ՌԴ և Ուկրաինա «վերաներդրողների» թվում են նույն Կիպրոսը, Բրիտանական Վիրգինյան կղզիները և Լյուքսեմբուրգը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img