Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ չորեքշաբթի ԱՄՆ-ից ստացված դրական նորություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի դոլարի փոխարժեքը բարձրացել է համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ`ԱՄՆ-ից ստացված և ներդրողներին ուրախացրած մակրոտնտեսական տվյալների ֆոնին, որոնք հերթական անգամ թուլացրեցին ԴՊՀ-ի կողմից ազգային տնտեսության խթանման նոր միջոցների սպասումները, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը չորեքշաբթի կայացած առքուվաճառքների վերջին 82,54 կետից աճել է մինչև 82,64 կետը: Առևտրային նստաշրջանի վերջին ամերիկյան արժույթի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է մինչև մեկ եվրոյի դիմաց 1,2289 դոլարով` նախորդ օրվա մեկ եվրոյի դիմաց 1,2322 դոլարից:  Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը բաձրացել է` կազմելով 78,98 իեն` երկուշաբթի մեկ դոլարի նկատմամբ 78,73 իենի դիմաց:

Նախօրեին ԴՊՀ-ն տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրանքի ծավալը հուլիսին, հունիսի համեմատ,  աճել է 0,6 տոկոսով, այն ժամանակ, երբ վերլուծաբանները ցուցանիշի 0,5 տոկոս աճ էին ակնկալում:

Բացի այդ, կանխատեսումների հետ համընկել են նաև երկրի տարեկան գնաճի տվյալները, որը հուլիսին դանդաղել է՝ հասնելով 1,4 տոկոսի՝ 1,7 տոկոսի դիմաց, միաժամանակ վերլուծաբանները նախորդ ամիս մինչև 1,6 տոկոս ցուցանիշի դանդաղում էին սպասում: Ամսվա կտրվածքով սպառողական գները հուլիսին չեն փոխվել, չնայած վերլուծաբաններն ամսական կտրվածքով մինչև 0,2 տոկոս արագացում էին ակնկալում:

«Սպասվածից ավելի լավը գտնված ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրանքի և մանրածախ վաճառքների վիճակագրությունը հաստատեց այն միտքը, որ երկրորդ եռամսյակում տնտեսական ցուցանիշների վատացումը ժամանակավոր երևույթ էր, որին երրորդ եռամսյակում փոխարինելու կգա երկրի տնտեսության վերականգնումը»,- Bank of New York Mellon Corp. արժութային ռազմավար Մայքլ Վուլֆոլկի (Michael Woolfolk) խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը:

Բացի այդ, ըստ Վուլֆոլկի՝ դոլարի փոխարժեքը կարող է աջակցել ԵԿԲ-ի կողմից եվրագոտու տնտեսության սպասվող խթանմանը և Հունաստանում պահպանվող խնդրին, որոնք կարող են երկիրը հանել արժութային բլոկից:

Նախօրեին ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամասարը մտադիր է հաջորդ շաբաթ ԳԴՀ-ի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ քննարկել երկու տարով երկրի բյուջետային տնտեսության ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման հարցը: Իրավիճակը խորանում է նրանով, որ օգոստոսի 20-ին Հունաստանը պետք է վճարի 3,2 մլրդ եվրոյի չափով պարտքը, իսկ երկրի կառավարության կողմից բյուջեի պակասուրդի կրճատման ժամկետները երկարաձգելու փորձերը կարող են Աթենքի և Բեռլինի նոր հակամարտության հանգեցնել: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img