Sat, 15 February
0.1 C
Yerevan
USD: 396.51 RUB: 4.36 EUR: 414.95 GEL: 140.05 GBP: 498.65
spot_img

Daily Archives: Aug 21, 2012

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը նվազել է 0,99 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 410,51 դրամ

Օգոստոսի 21-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 410,51 դրամ՝ օգոստոսի 20-ի նախորդ առքուվաճառքների ցուցանիշի համեմատ նվազելով 0,99 կետով։

ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում 2012 թ.-ի հուլիսին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 64,2 մլրդ դրամը [Edit this entry]

ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում իրականացված գործարքների գումարը հուլիսին գերազանցել է 62,2 մլրդ դրամը՝ հունիսի համեմատ ապահովելով 21,1տոկոսի աճ, ընկերությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը:

Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի նորեկների համար նախատեսված «Բարի գալուստ» ծառայությունների նոր փաթեթ է մշակել

Կոնվերս Բանկը հատուկ փաթեթային առաջարկներ է մշակել այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում ՀՀ բանկային համակարգ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը երկրորդ եռամսյակում 1,71% է կազմել

Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 1,71% է կազմել՝ առաջին եռամսյակի նույն ցուցանիշի 1,66%-ի դիմաց:

Հայաստան. օգոստոսի 14-18–ի արժութային շուկայի տեսություն

Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի արժույթի բաժնում նվազել է 0.10 տոկոսով` մինչև 411.50 դրամ։

Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ շուրջ $84,03 մլն են գնել

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $84,03 մլն՝ 1 դոլարի դիմաց 410,98 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԿԲ-ն օգոստոսի 21– ին 3 մլրդ դրամի պետական միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ՀՀ կենտրոնական բանկը երեքշաբթի 3 մլրդ դրամ գումարի չափով պետական միջնաժամկետ AMGN36294159 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երեքշաբթի 3 մլրդ դրամ գումարի չափով պետական միջնաժամկետ AMGN36294159 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 471 մլն դրամ, որից 270 մլն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.0162 տոկոս՝ 14.5904 տոկոս տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում ($1 – 410,97 դրամ): –0— ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երեքշաբթի 3 մլրդ դրամ գումարի չափով պետական միջնաժամկետ AMGN36294159 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 471 մլն դրամ, որից 270 մլն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.0162 տոկոս՝ 14.5904 տոկոս տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում ($1 – 410,97 դրամ): –0—

Եվրոն դոլարի նկատմամբ չնչին արժևորում է գրանցել` Գերմանիայից ստացված լուրերի ֆոնին

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ մի փոքր ամրացել է երկուշաբթի օրվա առքուվաճառքի վերջին` գերմանական ԶԼՄ–ներում հայտնված այն լուրերի ֆոնին, որ Գերմանիան կարող է համաձայնել Հունաստանի համար պետբյուջեի տնտեսման պայմանների մեղմմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։