ԱՄՆ-ն հետաքննություն է սկսել UniCredit դուստր կառույցի դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ իշխանությունները սկսել են ստուգել տեղեկություններն այն մասին, թե HVB բանկը՝ իտալական UniCredit դուստր կառույցը, Իրանի հետ գործարար կապեր ունի:  Միջազգային մեկուսացման ռեժիմին դիմանալու համար Թեհրանին օգնող ձեռնարկությունները պատժամիջոցների են ենթարկվում ամերիկյան տարածքում:

Reuters-ի հաղորդագրության համաձայն, HVB ղեկավարությունը հերքում է բոլոր մեղադրանքները: Վարկային կազմակերպության թոփ մենեջմենթից հայտնել են, որ մտադիր են համագործակցել քննիչների հետ, հաղորդում է rbc.ru-ն:

Բացի HVB-ից, ԱՄՆ սկսել է ստուգել մի շարք այլ բանկերի գործունեությունը: Կասկածի տակ հայտնվածների թվում են բրիտանական HSBC-ին և Standard Chartered-ը, ինչպես նաև գերմանական Deutsche Bank-ը: Բոլոր վարկային կազմակերպություններում կարծում են, որ Իրանի հետ համագործակցության մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ներկա պահին բանկերից ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել: Գործարար մամուլում հակառակ կարծիքն են հայտնում նրանց դեմ ուղղված կասկածների արդարացիության մասին:

Ըստ Deutsche Bank-ի մենեջմենթի պնդումների, Իրանի հետ ֆինանսական կապերի վերաբերյալ ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հակասում են «պատժված» պետություններից հաճախորդներին անտեսելու կորպորատիվ քաղաքականությանը, որոնց ցուցակում է ներառված ոչ միայն Իրանը,այլ նաև Սուդանն ու Հյուսիսային Կորեան:

Իրանի դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցների նոր խմբագրումը հաստատվել է 2012թ.-ի օգոստոսին: Ներկա պահին առևտրային գործունեության սահմանափակումներին կբախվի ցանկացած ընկերություն, որը բիզնես է վարում Իրանի ապահովագրական հատվածում, օգտագար հանածոների արդյունահանման, փոխադրումների, վարկային հարաբերությունների ոլորտում:

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և Արևմուտքի երկրների կառավարություններն Իրանին կասկածում են միջուկային զենքի ստեղծման մեջ: 2011թ.-ի նոյեմբերից Իսրայելի իշխանությունները սպառնում են Թեհրանին ռմբակոծել այդ ծրագրի արտադրական կենտրոնները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img