ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել`ԱՄՆ–ից սպասվող լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ ԱՄՆ ՀՆԱ–ի տվյալների և տնտեսության աջակցության վերաբերյալ քայլերի մասին ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի հայտարարություններին սպասելու ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին բարձրացել է 0,58 տոկոսով՝ հասնելով 9138.51 կետի:
Հարավային Կորեայի KOSPI-ին  նվազել է 0,29 տոկոսով՝ կազմելով 1912.26 կետ:
S&P/ASX 200 ավստրալական ցուցիչը նվազել է 0,12 տոկոսով՝ հասնելով 4348.90 կետի: Հոնկոնգի ֆոնդային բորսան բացվել է «կարմիր գոտում»` Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,40 տոկոսով՝ կազմելով 19723.30 կետ: Շանհայի ֆոնդային բորսայի SSE Composite ինդեքսը մնացել է գրեթե անփոփոխ` կորցնելով 0.04 տոկոս և կազմելով 2054.97 կետ։

«Շուկաները, նախևառաջ, ուշադրությունը կենտրոնացրել են ԱՄՆ ՀՆԱ–ի տվյալների վրա, որոնք կհրապարակվեն չորեքշաբթի, և ուրբաթ` օգոստոսի 31–ին, Ջեքսոն–Հոլլում Բերնանկեի ասուլիսի վրա, որտեղ կարող են ԴՊՀ դրամային քաղաքականության վերաբերյալ հայտարարություններ հնչել»,– Bloomberg  գործակալությանը հայտնել է Perpetual Investments ընկերության ներդրումային բաժնի պետ Մեթյու Շերվուդը։
Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:

Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img