ԱՄՆ բորսաներն առուվաճառքներն առավելապես նվազումով են ավարտել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆոնդային ինդեքսները նվազում ցուցադրեցին երեքշաբթի կայացած առևտրային նստաշրջանի արդյունքում՝ տնտեսության աջակցման և ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերի աճի միջոցների մասին ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի հայտարարությունների սպասելիքների հիման վրա, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առուվաճառքների փակմանը Dow Jones արդյունաբերական ինդեքսը նվազել է 0,17 տոկոսով և կազմել է 13103 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը բարձրացել է 0,13 տոկոս և հասել է 3077,14 կետի։  S&P 500 լայն շուկայի ինդեքսը նվազել է  0,02 տոկոսով՝ կազմելով 1410,2 կետ:

Շուկաների ողջ ուշադրությունը կենտրոնացված է ուրբաթ ամերիկյան Ջեքսոն Հոուլում նախատեսված բանկիրների համաժողովի, և մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի առաջիկա ելույթի վրա:

Շուկաներին հոռետեսություն են ավելացրել Conference Board վերլուծական ընկերության տվյալները, որը տեղեկացրել է, որ երկրի տնտեսության նկատմամբ սպառողների վստահության ցուցիչն օգոստոսին կրճատվել է 60,6 կետով՝ նվազման կողմը վերանայված հուլիսի 65,4 կետ ցուցանիշից: Այսպիսով, ցուցիչը չի արդարացրել վերլուծաբանների սպասելիքները, ովքեր նախորդ ամսվա չվերանայված 65,9 կետից մինչև 66 կետ ցուցանիշ էին ակնկալում:

Ցուցիչի նշանակումն օգոստոսին ամենացածրն է 2011թ.-ի նոյեմբերից ի վեր:

Բացի այդ, երեքշաբթի հայտնի է դարձել, որ Իսպանիայի տնտեսությունը 2012թ.-ի երկրորդ եռամսյակում, ըստ վերջնական գնահատականի, կրճատվել է 0,4 տոկոսով՝ նախորդ եռամսյակի համեմատ և 1,3 տոկոսով՝ տարեկան կտրվածքով: Տվյալները մասամբ համընկել են երկրի ԿԲ կանխատեսումների հետ և նախնական գնահատականով, որի համաձայն տարեկան հաշվարկով ՀՆԱ-ն նվազել է 1 տոկոսով: Այսպիսով, Իսպանիայում տնտեսական տեմպերի անկման արագացում է գրանցվել, առաջին եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է 0,3 տոկոսով:

DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։

S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացման։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img