ՀՀ պետական ընդհանուր պարտքը հունվար–հունիսին կազմել է մոտ 4.2 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական ընդհանուր պարտքը 2012 թվականի հուլիսի 31–ի դրությամբ կազմել է 4 մլրդ 252 մլն դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։

«Արտաքին պետպարտքը կազմել է 3 մլրդ 708 մլն, դրանից կառավարության պարտավորությունները կազմել են 3 մլրդ 100 մլն դոլար, Կենտրոնական բանկինը`608 մլն դոլար»,– ասաց նա։

Գլխավոր գանձապետի խոսքով, Հայաստանի ներքին պետպարտքն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 544 մլն դոլար։

Ջանջուղազյանը միաժամանակ նշեց, որ ՀՆԱ–ի շուրջ 46 տոկոս կազմող արտաքին պարտքի չափը երկրի տնտեսության համար ռիսկեր չի պարունակում, քանի որ պետբյուջեի հնարավորությունները ծածկում են պետպարտքի սպասարկման ծախսերը։
Մեկնաբանելով առաջիկա տարիներին ՀՆԱ–ի 50–տոկոսանոց շեմի ցուցանիշի գերազանցման հավանականությունը` Ջանջուղազյանը նշեց, որ տեսականորեն չի կարելի բացառել նման սցենարը և հիշեցրեց, որ, գործող օրենսդրության համաձայն, եթե ՀՆԱ–ում ընդհանուր պետպարտքը գտնվի 50-60 տոկոսի սահմաններում, ապա բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ–ի 3 տոկոսը։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, արդյո՞ք, Հայաստանը տուժել է Libor–ի տոկոսադրույքի հետ կապված մանիպուլյացիաներից, որոնցում մեղադրվում են մի շարք համաշխարհային բանկեր, ապա գլխավոր գանձապետը նշեց, որ արտաքին պարտքի միայն ոչ մեծ մասն է կցված Libor–ի տոկոսադրույքին։

«Խոսքը, հիմնականում, Ռուսաստանի նկատմամբ 500 մլն դոլարի պարտավորությունների մասին է, ինչը կազմում է արտաքին պարտքի ծավալների միայն 13.4 տոկոսը»,– ասաց նա։

Ռուսաստանը 2009 թվականի հունիսի 12–ին մեկ տրանշով Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել 500 միլիոն դոլարի կայունացնող վարկի միջոցներ, որոնք տրամադրվել են Libor պլյուս 3 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսության աջակցության համար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img