ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ բարելավում է ուսման վարկերի տրամադրման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ բարելավում է ուսման վարկերի տրամադրման պայմանները, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, այսուհետ բանկում ուսման վարկեր հնարավոր կլինի ստանալ անգամ առանց երաշխավորության: Ինչպես տեղեկանում ենք բանկի մամուլի ծառայությունից, այն հաճախորդները, ովքեր ունեն վարկային պատմություն և վերջին 1 տարվա ընթացքում չեն ունեցել ժամկետանց վարկեր կամ ժամկետանց վարկերի ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30-ը և վարկառուն հենց ուսանողը չէ (վարկառու կարող է հանդիսանալ օրինակ Ուսանողի ծնողը), Ուսման վարկ կստանան առանց երաշխավորության պահանջի:

Բանկը նաև նվազեցնում է Ուսման վարկերի տոկոսադրույքը` նախկին 22%-ի փոխարեն այժմ այն սահմանելով 19%: Բացի այդ, հոգալով հաճախորդների հարմարավետության մասին, բանկն Ուսման վարկեր կտրամադրի անմիջապես բանկ դիմելու օրը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաճելի անակնկալներ են նախապատրաստվել Ուսման վարկի բոլոր վարկառուների համար: Այն վարկառուները, ովքեր Ուսման վարկ կստանան 2012թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը, կմասնակցեն դեկտեմբեր ամսին կայանալիք խաղարկությանը, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան շահելու մի շարք արժեքավոր նվերներից մեկը:

Ուսման վարկի վարկառուների համար Բանկը նաև հնարավորություն է ստեղծել ստանալ VISA Student չիպային քարտը տարեկան սպասարկման վճարի 50% զեղչով:

«Բանկը կարևորում է յուրաքանչյուր երիտասարդի սովորելու հնարավորությունը և դրանից ելնելով հնարավորինս պարզեցնում է ուսման վարկավորման ընթացակարգերը: 2004թ. լինելով ուսման վարկեր տրամադրող առաջին Բանկը ՀՀ բանկային համակարգում` մինչ օրս ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հավատարիմ է «Այսօրվա գիտելիքը, վաղվա բարեկեցության գրավականն է» կարգախոսին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img