Tue, 11 February
3.1 C
Yerevan
USD: 396.54 RUB: 4.13 EUR: 409.11 GEL: 141.62 GBP: 490.12
spot_img

Ճապոնիայից և Գերմանիայից ստացած նորությունների հիման վրա ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները նվազումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 31 օգոսոսի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակներն ուրբաթ առուվաճառքները սկսել են նվազումով՝ Ճապոնիայից և Գերմանիայից ստացած վիճակագրական տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել  է 0,75 տոկոսով՝ հասնելով 8916,63 կետի:
Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 0,25 տոկոսով՝ կազմելով 1901,54 կետ:
S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին նվազել է  0,94 տոկոսով՝ հասնելով 4315,67 կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,18 տոկոսով՝ կազմելով 19516,95 կետ:

Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առուվաճառքների բացումից հետո նվազել է 0,22 տոկոսով և կազմել 2048,03 կետ:

Ինչպես նախկինում հայտնի է դարձել, Ճապոնիայում մանրածախ վաճառքները հուլիսին կրճատվել են 0,8 տոկոսով` նախորդ ամսվա 0,2 տոկոս աճից հետո: Վերլուծաբաններն ընդամենը 0,1 տոկոսանոց նվազում էին ակնկալում: Վաճառքների անկումն առաջին անգամ է գրանցվել ութ ամիսների ընթացքում:

Առուվաճառքների մասնակիցներին չեն ուրախացրել նաև Գերմանիայից ստացված տվյալները: Գործազրկությունը երկրում պահպանվել է 6,8 տոկոս մակարդակում, սակայն աշխատանքի չտեղավորված քաղաքացիների թիվն օգոստոսին ավելացել է 9 հազարով` 7 հազարանոց աճի կանխատեսման դեպքում:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հունվարին գրանցվել է 1,7%–ի գնաճ

Այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 1,4% գնաճ

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը և ակտիվների որակի բարելավումը

Հայաստանի առևտրային բանկերի կողմից 2024թ․–ի վերջին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 6,5տրլն դրամը

Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6,538,702 մլն դրամ՝ սեպտեմբերի վերջի 6,016,519 մլն դրամի դիմաց

Հայաստանի համախառն պետական պարտքը 2024թ․–ի դեկտեմբերին աճել է՝ հասնելով 12,8մլրդ դոլարի

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5,092,718.5 մլն դրամ՝ մեկ ամսվա կտրվածքով աճելով 132,956.5 մլն դրամով

ՀՀ–ում կտրամադրվի 15մլրդ դրամի վարկ ժամանակակից ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար

Ընդունված որոշման շրջանակում ակնկալվում է, որ մինչև 2026 թվականի վերջը կստեղծվեն 35 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img