ԱԽՏ բորսաները բացվել են տարբեր ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երեքշաբթի առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ Եվրոպայից և ԱՄՆ–ից ակնկալվող լուրերի ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին աճել  է 0,05 տոկոսով՝ հասնելով 8787,97 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 0,23 տոկոսով՝ կազմելով 1908.39 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին հավաքել է 0.31 տոկոս` կազմելով 4329.67 կետ։

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0, 1 տոկոսով՝ կազմելով 19540,9 կետ:

Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առուվաճառքների բացումից հետո բարձրացել է 0.07 տոկոսով և կազմել 2060,61 կետ:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img