ԱՄՆ բորսաները մոտ 2% ավելացրել են ԵԿԲ նորությունների, աշխատաշուկայի տվյալների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները հինգշաբթի կտրուկ աճել են 1.9-2.2 տոկոսով ԵԿԲ ղեկավարի կողմից կարգավորիչի` եվրագոտու խնդրահարույց երկրների երկրորդային շուկայից պետպարտատոմսերի հետգնման հայտարարության և ԱՄՆ–ից ստացված վիճակագրական տվյալների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Առքուվաճառքի փակմանը Dow Jones արդյունաբերական ինդեքսն աճել է  1.87 տոկոսով և կազմել է 13292 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը աճել է 2.17 տոկոսով և հասել է 3135.81 կետի։  S&P 500 լայն շուկայի ինդեքսն ավելացել է 2.04 տոկոսով`կազմելով 1432.12 կետ:

ԵԿԲ–ի կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել վերկսկել եվրագոտու խնդրահարույղց երկրների պետպարտատոմսերի հետգնման ծրագիրը երկրորդային շուկայից` փոխելով մի շարք պայմաններ։ Այսպես, կարգավորիչը պետպարտատոմսեր ձեռք կբերի եվրագոտու միայն այն երկրներից, որոնք կատարում են Եվրոպայի ժամանակավոր ֆինանսական կայունության հիմնադրամի կամ մշտական Ֆինանսական կայունության մեխանիզմի հետ ամրագրված մակրոտնտեսական և այլ պայմաններ ֆինանսական օգնության խնդրով դիմած պետությունների համար։ Միաժամանակ պետպարտատոմեսրի ծավալը և հետգնման ժամկետները սահմանափակ չեն։

ԵԿԲ–ն մտադիր է ամբողջովին «ստերիլիզացնել» իր կողմից տնտեսություն թափվող լիկվիդայնությունը, ծրագիրը նաև սահմաններ չի ունենա անցկացման ծավալով և ժամկետներով։ Կարգավորիչը մտադիր չէ նաև եվրագոտու այս կամ այն երկրի պարտատոմսերի շուկայական եկամտայնության մակարդակի ցուցանիշներ սահմանել, որի գերազանցումը չէր ընդունվի և ինտերվենցիաների մեկնարկի ազդանշան կլիներ։
ԵԿԲ–ի ծրագրին արդեն հավանություն է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Կրիստին Լագարդը։ «Ինտերվենցիայի նոր ծրագրի իրականացումը թույլ կտա օժանդակել եվրագոտու պետությունների ջանքերին ֆինանսական կայունության ապահովման համար այն ժամանակ, երբ նրանք մակրոտնտեսական բարեփոխումներ են իրականցնում։ Սա կարևոր քայլ է եվրագոտու տնտեսության աճի համար»,– կարծում է Լագարդը, ում խոսքը մեջբերվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, կենտրոնական բանկը վատացրել է ընթացիկ տարվա եվրագոտու 17 երկրների ՀՆԱ դինամիկայի կանխատեսումը` այժմ 0.2-0.6 տոկոսի նվազում ակնկալելով։ 2013 թվականի կանխատեսումն իրենց ներկայացնում է 0.4 տոկոս անկումից մինչև 1.4 տոկոս աճի միջակայք, մինչդեռ ավելի վաղ կարգավորիչն ակնկալում էր զրոյից մինչև 2 տոկոս աճ։

ԵԿԲ–ն պահպանել է նաև վերաֆինանսավորման բազային տոկոսադրույքը 0.75 տոկոս ցածր մակարդակում։

Լավատեսությամբ են ընկալել ամերիկացի ներդրողները նաև Աշխատանքի նախարարության և Մատակարարումների կառավարման ինստիտուտի մակրոտնտեսական վիճակագրությունը։ Սեպտեմբերի մեկին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը նախորդ շաբաթվա վերանայված ցուցանիշի համեմատ նվազել է 12 հազարով` կազմելով 365 հազար, մինչդեռ ակնկալվում էր միայն չորս հազարի նվազում։

Գործարար ակտիվության ինդեքսն ԱՄՆ–ի ծառայությունների հատվածում օգոստոսին հուլիսի համեմատ ավելացել է 1.1 տոկոսային կետով` կազմելով 53.7 տոկոս։ Վերլուծաբանները կանխատեսել էին հուլիսյան ցուցանիշի նվազում 52.6 տոկոսից մինչև 52.5 տոկոս։ 50 տոկոսից բարձր ցուցանիշը վկայում է հատվածի գործարար ակտիվության աճի, իսկ ցածրը` անկման մասին։

DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։

S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացիայի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img